Խաբեցի, խաբեցի, տարա բազար՝ ծախեցի... խմբագրական

Լուսանկարում՝ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին հայտարարում է, որ չի առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում (ստոպ կադր)

Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվելու հեռանկարը ներքաղաքական գործընթացների ամենակարեւոր հարցն է: Սակայն ՀՀԿ-ն, որը պետք է առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնում, առ այսօր չի հաստատում, որ առաջադրելու է, ու բնականաբար, ոչ էլ հերքում է: Ընդհանրապես, որեւէ ծպտուն չի հանում: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ արտահերթ նիստում վարման կարգով ձայն խնդրեց եւ նշեց, որ իր նախօրեի ելույթում պնդում էր արել, որ ՀՀԿ-ն դե ֆակտո արդեն ներքին որոշում ունի, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու է որպես վարչապետի թեկնածու, եւ ըստ էության, դա չհերքվեց: «Ես հիմա կարեւոր եմ համարում սա արձանագրելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սույնը արձանագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վարման կարգով ձայն խնդրեց եւ հայտարարեց. «Փաստորեն, նոր էլ ՀՀԿ խմբակցությունը, ըստ էության չհերքեց, եւ ես ուզում եմ եւս մեկ արձանագրում անել, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»: Ու էլի՝ ոչ մի ծպտուն:

Հասկանալի է, իհարկե: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն պետք է հավաքվի, քննարկի, թե ում առաջադրեն վարչապետի պաշտոնում, քննարկումների ժամանակ մի 15 թեկնածու լինի, հետո թեժ քննարկեն հարցը ու գան ընդհանուր հայտարարի, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի: Ոչ: Քննարկումներ բացարձակապես չեն լինելու: Սերժ Սարգսյանը գալու է եւ ասի, որ իրեն պետք է առաջադրեն, տեղում քվեարկեն միաձայն ու վերջ: Հետո կասեն, որ որոշեցին Սերժ Սարգսյանին առաջադրել, Սերժ Սարգսյանն էլ ստիպված ընդունեց այդ առաջարկը, որովհետեւ ախր իրեն շատ էին խնդրում, մերժել հնարավոր չէր: Դե դա մի 70 տարի տեսել ենք՝ կենտկոմ, պոլիտբյուրո, գենսեկ... : Այստեղ նորություն չկա:

Ուրեմն, ինչու է լռում ՀՀԿ-ն: Պարզապես Սերժ Սարգսյանը դեռ չի եկել, չի ասել, որ իրեն խնդրեն-առաջարկեն: Ու դեռ մի քիչ էլ կասկածներ կան, թե մեկ էլ տեսար՝ մի բան պատահեց, որ Սերժ Սարգսյանը այդպես էլ չգա ու ասի: Մարդ ես, էլի: Մանավանդ որ 2014 թվականի ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ շատ մաքուր հայերենով, գրած տեքստից կարդալով՝ նա հայտարարեց, որ եթե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման համակարգը դառնա պառլամենտական, ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում: «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- այդ օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը: 

Համաձայնեք, իրավիճակը, այսպես ասենք, նուրբ է: 2014-ին Սերժ Սարգսյանին պետք էր, որ Սահմանադրությունը փոխվի, ու Հայաստանը դառնա խորհրդարանական: Ու որպեսզի դա չհանդիպի հանրային մեծ դիմադրության, նա գտավ այդ դիմադրությունը հաղթահարելու ձեւը: Շատ լավ իմանալով, թե ինքը իրականում ինչպիսի ցածր վարկանիշ ունի, եւ որքան շատ է հանրությունը ուզում իրենից ազատվել, հայտարարեց, որ ինքը էլ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Ու հանրությունը սահմանադրական փոփոխությունների մեջ տեսավ Սերժ Սարգսյանից ու նրա՝ դիվանագիտորեն ասած «շրջապատից» ազատվելու տարբերակ եւ առանձնապես չդիմադրեց այդ փոփոխություններին:

Ու հիմա եկել է պահը, որ պետք է բացահայտվի խաբեությունը: Եթե ՀՀԿ-ից որեւէ մեկը առաջինը ասի, որ այո՝ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում, առաջին արձագանքը կլինի մոտավորապես այսպիսին՝ «Բայց չէ՞ որ հայտարարել էր, թե չի առաջադրվելու, ուրեմն խաբե՞լ է»: Ու այս հարցին չկա այնպիսի պատասխան, որը կարելի է հնչեցնել առանց կարմրելու, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու՝ պատկերավոր ասած: Եթե, իհարկե, պատասխանողը ցինիզմի ամենաբարձր մակարդակները գրաված չլինի: Այդ պահը վաղ թե ուշ գալու է, բայց ՀՀԿ-ական այս, մեղմ ասած՝ անհարմար պահը փորձում են հնարավորինս հետաձգել: Իհարկե, ՀՀԿ-ում չեն կարմրելու, գետինը չեն մտնելու... ցինիզմը այստեղ կուսակցական որակ է, բայց դա խոսակցության առանձին թեմա է:

Ինչ վերաբերում է ներքաղաքական սրացումներին, որի մասին ասում է Փաշինյանը, ապա այս պահին դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն դրանք:  Ակնհայտ է մի բան՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում առնվազն լուրջ պատճառ է ՀՀԿ-ի օրբիտայից դուրս գտնվող ուժերի միավորման համար: Ընդ որում, այդ միավորվելը իր օրակարգում կունենա ընդամենը մեկ, բացառապես մեկ հարց՝ կանխել ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հայտնվելուն: Իսկ դա հեշտացնում է միավորման գործընթացը:

Ստեղծված իրավիճակը իրոք լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ապագայի համար: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած 10 տարիները ցույց տվեցին, որ նա եւ իր ՀՀԿ-ն չունեն Հայաստանի առաջընթացը ապահովելու ոչ ցանկություն, ոչ նպատակ, ոչ կարողություն: Իշխանության վերարտադրությունը, իշխանությունը պահելը եւ անընդհատ ընդլայնելը նրա միակ նպատակն է՝ գործողությունների միակ պլանը: Ու Հայաստանը չափազանց թանկ գին է վճարում դրա համար: Ոչ մի կերպ չդադարող արտագաղթ, պետական պարտքի անկասելի աճ, պերմանենտ տնտեսական ճգնաժամ, կոռուպցիա, մոնոպոլիաներ, բիզնեսի ու քաղաքականության բացարձակ սերտաճում, արդարադատության ինստիտուտի արմատական աղճատում, սեփական կարիքների համար օգտագործվող իրավապահ համակարգ...: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ այս երեւույթները Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման վերարտադրության ու ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններն են: Առանց դրանց նրա իշխանությունը կփլուզվի հաշված օրերի ընթացքում:   

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում: 

Տպել
4030 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս