«Գանձասարը» չեմպիոնական պայքարում կփորձի խանգարել «Ալաշկերտին»

«Գանձասար-Կապանը» շուտով կսկսի ուսումնամարզական վերջին հավաքը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի մեկնարկից առաջ: Փետրվարի 10-24-ը թիմը կմարզվի Կիպրոսի Այա Նապա քաղաքում: Առաջին հավաքն անցկացվել է Կապանում, 2-րդը՝ Երեւանում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Կարեն Բասեղյանը նշեց, որ մինչեւ հիմա բարելավել են ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստվածությունը: Գոհ է կատարված աշխատանքից: Այժմ պետք է շեշտը դնեն խաղային օղակների համագործակցության վրա:

«Մեզ համար հիմա շատ ավելի կարեւոր է բարելավել խաղային օղակների համագործակցությունը, ֆուտբոլիստների գործողությունները դաշտում ավելի հստակեցնելը, որպեսզի ամեն մարդ ավելի լավ պատկերացնի իր անելիքը խաղադաշտում: Դրան կարող ենք հասնել Կիպրոսի հավաքի ընկերական խաղերի միջոցով»,- ասաց նա:

Մինչեւ ձմեռային դադարի ավարտը համալրումներ կլինեն: Բարսեղյանը նշում է, որ իրենք նոր ֆուտբոլիստների կարիք ունեն պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում: Դարպասապահի դիրքում ու հարձակման գծում խնդիրներ չունեն: Վերջերս թիմին է միացել ՀՀ հավաքականի հարձակվող Վարդան Պողոսյանը: Նա «Գանձասար» է տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկիից»: Բարսեղյանը գոհ է նորեկից. իրեն լավ է դրսեւորել մարզումների ու ընկերական խաղերի ընթացքում:

«Այն, ինչ նրա մեջ ինձ շատ է գոհացնում, ձգտումն է, ցանկությունը, աշխատասիրությունը: Տեսնում եմ, երեւի, ամենակարեւոր գործոնը՝ այն, որ նա ապացուցելու բան ունի: Հուսով եմ՝ կշարունակի նույն մոտեցումը ցուցաբերել եւ կհասնի այն մակարդակին, որը ցանկանում ենք»,- ասաց նա:

Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Գանձասարը» 15 տուրերից հետո 24 միավորով 2-րդն է: Ամենամոտն է միանձնյա առաջատար «Ալաշկերտին», որն ունի 30 միավոր: Բարսեղյանն ընդգծում է, որ ձգտելու են ամենաբարձր տեղերին ու փորձելու են խանգարել գործող չեմպիոնին պահպանել տիտղոսը:

«Կփորձենք պայքար թելադրել «Ալաշկերտին»: Բայց միայն մենք չենք, որ այդ պայքարը թելադրելու ենք: Իմ կարծիքով՝ 5 թիմերն էլ հնարավորություն ունեն պայքարելու չեմպիոնության համար: Մեկի համար ավելի բարդ կլինի, մյուսի համար ավելի դյուրին, բայց ամեն դեպքում բոլորն էլ պայքարելու են ամենաբարձր տեղերի համար: Իսկ «Արարատը» (խմբ. առաջնության ետնապահը) նվեր չէ ոչ մեկի համար: Իր խաղով ապացուցել է. հենց առաջինը մեզ է հաղթել, որից հետո մեզ մոտ խաղային անկում եղավ»,- ասաց նա:

Հայաստանի Գավաթի խաղարկությունում «Գանձասարը» կիսաեզրափակչում է: Եզրափակիչ հասնելու համար պետք է շրջանցի «Շիրակին»: Գյումրեցիների համար բավական բարդ ժամանակաշրջան է: Ղեկավարությունը որոշել է թիմում հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ընդգրկել ակումբի սաներից՝ երիտասարդ ու համեմատաբար անփորձ խաղացողներից, ինչն անդրադարձել է խաղի վրա: Բարսեղյանը, սակայն, չի կարծում, որ իրենք դիմակայության ֆավորիտն են:

«Ինչ վիճակում էլ լինի, «Շիրակը» միշտ մնում է «Շիրակ», դա մեկ: Երկրորդը, նրանք համալրումներ ունեն, օրինակ, Հրայր Մկոյանը: Դա, երեւի, ամենալուրջ ձեռքբերումներից է հայկական թիմերում: Բացի այդ՝ «Շիրակը» միշտ աչքի է ընկնում կամային որակներով: Շատ հարգում եմ «Շիրակ» թիմը: Վստահեցնում եմ՝ այս դիմակայությունում ֆավորիտ չկա: Հնարավորությունները հավասար եմ գնահատում, եւ ուժեղագույնը դուրս կգա եզրափակիչ: Կարող եմ ասել, որ այդ խաղերը շատ հետաքիքիր են լինելու ու սկզբունքային: Այլ հարց է, որ խաղացանկի խտության պատճառով գուցե ստիպված լինենք ռոտացիաների դիմել»,- ասաց նա:

Կիպրոսյան հավաքի ընթացքում «Գանձասարը» 3 ստուգողական հանդիպում է ունենալու: Նախապես պլանավորված էր ուժերը չափել լեհական «Ռուխի», Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմի՝ «Կազանկայի եւ լատվիական «Ռիգայի» հետ, սակայն հնարավոր է՝ մրցակիցների փոփոխություն տեղի ունենա:

Առաջնության գարնանային հատվածի իր առաջին խաղը «Գանձասարն» անցկացնելու է մարտի 3-ին: Մրցակիցը լինելու է «Արարատը», որն 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:     

Տպել
2475 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն