Սարյանի պուրակի հարցը հասավ նախագահական. քաղաքապետարանը բացատրություն պետք է տա

Երեւանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահականի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը դիմել է նախագահի վերահսկողական ծառայությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը եւ վաճառքը:

Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին չէր ցանկացել երկարաձգել նշված ընկերության հետ Սարյանի պուրակի տարածքի վարձակալության պայամնագիրը: Ընկերությունը դիմել էր վարչական դատարան, որը վճռել էր, որ քաղաքապետարանը պարտավոր է երկարացնել վարձակալության պայմանագիրը: Դրանից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգրյանի որոշմամբ 2017 թվականի հունվարին վարձակալության պայմանագիրը երկարձգվել էր մինչեւ 2021 թվականը: Շատ չանցած քաղաքապետարանը դիմել է վարչական վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել վարչական դատարանի վճիռը: Հաջորդ քայլով Տարոն Մարգարյանը վերացրել էր 2017 թվականի հունվարին կայացրած իր որոշումը՝ խզելով վարձակալության պայմանագիրը:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաեւ Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Մարգարյանից եւ Կարապետյանից արձագանք չի ստացել, իսկ ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել:

«Նախագահականի վերակողական ծառայությունում ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը՝ դատարանի վճռից սկսած մինչեւ այն փաստաթղթերը, որից տեղեկացել եմ, որ վերացվել է վարձակալության երկարաձգման մասին որոշումը: Ինձ լսեցին վերահսկողականում, բայց մինչ այսօր ես պատասխան չեմ ստացել»,- ասաց Նարինե Վարդանյանը: Մեր տեղեկություններով, նախագահականի վերահսկողական ծառայությունից դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար: Եվ այժմ քաղաքապետարանում մտածում են, թե ինչ են պատասխանելու:

Նարինե Վարդանյանն ասաց նաեւ, որ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր դիմումից հետո դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն էլ պատասխան նամակ է ուղարկել: «Տարոն Մարգարյանը պատասխանում է, որ իրենք վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, դատական պրոցեսը դեռ շարունակվում է: Գրել է պատասխան, որ ժամկետը լրացել է եւ ինքը ոչ մի թույլտվություն չի տվել»,- ասաց Նարինե Վարդանյանը՝ նշելով, որ դատարանի վճռից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւ վճարվել է ամբողջ 2017 թվականի գույքահարկը՝ 1 միլիոն 396 հազար դրամ, սակայն տարվա երկրորդ կեսին վարձակալության պայմանագիրը խզվել է եւ այդ մասին քաղաքապետարանը որեւէ պատասխան չի տվել պատգամավորին:

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ տարածքի վրա «աչք ունի» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հետագայում հերքեց իր կապը պուրակի հետ, Նարինե Վարդանյանն արձագանքեց. «Չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի եւ դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետեւ երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցների ինֆորմացիայից եմ իմացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել իր բանկում եւ հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրողջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականտերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն քաղաքապետարանից կցկտուր պատասխան էին տվել: Տեղեկացրել են, որ Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9-ի թիվ 1972-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի թիվ 149-Ա որոշումը, որի համար հիմք են հանդիսացել կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2093-Ն որոշման 5-րդ կետի պահանջները: 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ մեզ տրամադրած պարզաբանման մեջ նշել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Երեւան քաղաքի Սարյան պուրակի վարձակալման հետ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:

Տպել
3832 դիտում

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը