Այսօր մեկնարկում են օլիմպիական խաղերը

Ավելի քան 2500 մարզիկ Հարավային Կորեայում կպայքարի օլիմպիական մեդալների համար: Այսօր՝ փետրվարի 9-ին, Փհենչհան քաղաքում մեկնարկում են ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: Բացման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով 15:00-ին: Կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Մարզիկները կմրցեն 15 մարզաձեւերում: Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 հոգի: Դահուկավազքում կմրցեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: Այսօր բացմանը հայկական պատվիրակության դրոշակակիրը լինելու է Միքայել Միքայելյանը: Նա դրոշակակիր է եղել նաեւ 2016 թ. Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում:

Այս խաղերին չի մասնակցելու Ռուսաստանի հավաքականը: Ռուս մարզիկները, որոնք չեն մեղադրվել Սոչի 2014-ում արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, կարող են հանդես գալ խաղերում, սակայն չեզոք դրոշի ներքո: Նրանց հաղթանակի դեպքում հնչելու է օլիմպիական հիմնը: Որակազրկված մարզիկներից շատերը դիմել էին Մարզական արբիտրաժային դատարան: Նրանցից 28-ն արդարացվել է, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից նրանցից ոչ ոք մասնակցելու իրավունք այդպես էլ չի ստացել:

Պատմական իրադարձություն տեղի կունենա այս խաղերի ժամանակ: Առաջին անգամ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները մուտք կգործեն Հարավային Կորեա: 2 Կորեաների մարզիկները բացման արարողության ժամանակ միասին քայլերթ կիրականացնեն միացյալ կորեական դրոշի ներքո: Բացի այդ՝ նրանք խաղերում կանանց հոկեյի միացյալ թիմ կունենան: Մյուս բոլոր մարզաձեւերում Կորեաները առանձին հանդես կգան:

6 երկիր իրենց նորամուտը կնշեն օլիմպիական խաղերում: Դրանք են Էկվադորը, Էրիթրեան, Կոսովոն, Մալազիան, Նիգերիան եւ Սինգապուրը: Կայմանյան կղզիների, Դոմինիկայի եւ Պերուի ազգային օլիմպիական կոմիտեները Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիային են վերադարձրել իրենց ուղեգրերը:

Օլիմպիական խաղերն ավարտվելու են փետրվարի 25-ին:

Տպել
1593 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան

Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ)

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան