Տավարի միսը, կարագը, լոլիկն ու վարունգը կրկին թանկացել են

Տիրայր Մուրադյանը հերթական մոնիտորինգն է իրականացրել Երեւանի խանութներում: Այս դժվար ժամանակներում, երբ ԵԱՏՄ-ի շնորհիվ մեր տնտեսությունն այնպես է բարգավաճել, որ համատարած թանկացումներ են, հույս ունեինք առաջին սպառման ապրանքներում բնակչության համար սփոփիչ տվյալներ արձանագրել, օրինակ՝ կարտոֆիլը կտրուկ էժանացած լիներ, չէ՞ որ աղքատները միայն կարտոֆիլ են ուտում:

Ավաղ, կարտոֆիլի հարցում աղքատներին ոչնչով չենք կարող ուրախացնել, գինը կայուն պահպանվում է, բայց ահա ավելի ապահովվածներն ուրախանալու առիթներ ունեն, որովհետեւ օրինակ՝ հավի միսը 360 դրամով էժանացել է: 10 դրամով էժանացել է նաեւ ձուն, բայց կտրուկ թանկացել են լոլիկն ու վարունգը, իսկ տավարի փափուկ միսը ռեկորդային գնի է հասել: Սա, իհարկե մեծ խնդիր չէ, որովհետեւ տավարի փափուկ միս ուտում են միայն հարուստները, իսկ նրանց համար այդ թանկացումը էական չէ: Ստացվում է, որ այս թանկացումները պրոբլեմ չեն ո՛չ հարուստների եւ ո՛չ էլ աղքատների համար: Հետեւաբար, ընդհանրապես պրոբլեմ չեն:

Տիրայր Մուրադյանի՝ գնային մոնիտորինգի արդյունքները կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:

Ուշադրություն! «Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
3287 դիտում

Ունենալով բավական փորձառություն, քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.7 հա տարածք