Իսկ դու ռեյտինգ ունե՞ս. ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկում է վերընթերցել կոալիցիոն հուշագիրը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունները երկու կուսակցությունների հարաբերությունների վատացման չի տանի, անգամ հավատացնում է, որ կոալիցիայից դուրս գալու պատճառ չի կարող լինել իրենց ցանկությունը: Ռուստամյանը հակված է կարծել, որ հարցը լուծվելու է կարգավորված մեխանիզմների մշակման դաշտում:

«Մենք այնտեղ շատ հստակ ասել ենք, որ այն հարցերը, որոնք մենք համատեղ չենք քննարկում, չենք համաձայնեցնում, ամեն կողմը իրավունք ունի իր տեսակետը պաշտպանել հրապարակային, մինչև այն պահը, որ դա դառնում է որոշում եւ պարտադիր է դառնում բոլորի համար»,- ասաց նա:

Ռուստամյանը շեշտեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ եղած անհամաձայնությունների մեջ տարօրինակ բան չկա, բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում գործընկեր ՀՀԿ-ին դեռ կոալիցիոն հուշագիր ստորագրելուց են տեղեկացրել, որ ընտրական այս մոդելը իրենց սրտով չէ:

«Որեւէ անակնկալ մենք որեւէ մեկին, այդ թվում նաև ՀՀԿ-ին չենք մատուցել: Այն մոտեցումը, որը ես հրապարակել եմ՝ մեկնաբանելով մեր հայտարարությունը, այդ մոտեցմանը վաղուց բոլորը ծանոթ էին, մենք թաքուն չենք արել դա»,- նշեց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ կոնսենսուսի համար են կողմ եղել այս ԸՕ-ին և որ վերապահումով են ընդունել Ընտրական օրենսգիրքը, որտեղ ամրագրված է ռեյտինգային այնպիսի համակարգ, որի վերաբերյալ դեռ ժամանակին շատ հստակ ասել են, որ սա իրենց կողմից անընդունելի է:

«Մենք համամասնական դասական ձեւերին ենք կողմնակից և ցանկացած շեղում, նորարարություն, միշտ պրոբլեմներ է առաջացնում: Տրամաբանությունը ասում էր, որ մեկ անգամ գոնե սա պետք է փորձել, որպեսզի տեսնենք՝ մենք ճի՞շտ էինք, թե՞ ոչ: Փորձարկումից հետո ավելի ենք համոզվել, որ մեր մոտեցումները շատ ճիշտ են եղել եւ այն ռեյտինգային ձեւը, որ Հայաստանում գործում է, սա շեղում է համամասնական ընտրակարգից»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

ԸՕ-ում փոփոխություններ կատարելու ՀՅԴ-ի հույսն ու հավատը դեռ նախորդ տարի ՀՀԿ-ի հետ ստորագրված կոալիցիոն հուշագրի այն կետն է, որտեղ ասվում է` պետք է կատարելագործվի Ընտրական օրենսգիրքը:

«Կատարելագործումն արդեն ենթադրում է, որ այն՝ ինչ կա, մեզ չի բավարարում եւ չի բավարարում ոչ միայն մեզ, այլ նաեւ Հանրապետականին, այլապես այդ կոաալիցիոն հուշագիրը չէր համաձայնեցվի այդ կետի հետ: Ուրեմն, մենք ինքներս ընդունում ենք, որ այդտեղ անելիք կա: Իրենք մի ծավալի անելիք են այդտեղ պատկերացնում, մենք՝ այլ ծավալի: Բնական իրավիճակ է, որ մենք մեր բանակցություններով ու խորհրդակցությւոններով հանգենք ընդհանուր հայտարարի: Ցանկացած քայլ, որը կտանի դեպի կատարելագործում, մենք, բնականաբար, ընդունելու ենք: Ես չեմ բացառում, որ այս կարեւորագույն հարցը տարաձայնություններ ձեւավորող խնդիր կառաջացնի, բայց մենք մեր տեսակետից չենք պատրաստվում հրաժարվել, քանի տրամաբանական պատասխան այս համակարգը պահելու հետ կապված չենք ստացել»,- շեշտեց Ռուստամյանը:

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն իր պորտֆելներն ամեն կերպ է պահելու, այսինքն, չի նախատեսվում, որ իրավիճակի հանգուցալուծումը լինելու է կոալիցիայից դուրս գալը:

«Կոալիցիայից դուրս գալու խնդիր եթե լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա: Պետք է նկատի ունենալ, որ այս տարաձայնությունը վաղուց կար, նախքան կոալիցիա ձեւավորելը կար: Տարաձայնությունը չի եղել հիմնական անկյունաքարը, որի վրա կառուցվել է կոալիցիոն համագործակցությունը: Այս համագործակցությունը պետք է օգուտ տա մեր ժողովրդին, մեր երկրին. սրա համար ենք մենք գնացել կոալիցիային»,- ասաց նա:

ԸՕ-ում փոփոխություններ կատարելու առումով ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունների ճանապարհները ինչ-որ տեղ խաչվում են ու թեեւ Դաշնակցությունը հրապարակավ ԲՀԿ-ից համագործակցության առաջարկ է ստացել, բայց իշխանական այս ուժը ցանկանում է գործը միայնակ գլուխ բերել, որ հանկարծ ՀՀԿ-ում չսրտնեղեն, որ օգտվում են ընդդիմադիրների ռեսուրսներից: Ռուստամյանը պատճառաբանեց, որ Ծառուկյան խմբակցության մարտավարությունը իրենց համար ընդունելի չէ:

«Իրենք ասում են՝ տանենք, քվեարկենք, թող չընդունեն, մենք այդպիսի մոտեցումը չենք համարում կառուցողական: Ենթադրենք` այդ երկու ամիսը հետաձգվել է, երկու ամսվա մեջ բերել են հանձնաժողով եւ այն տվել է բացասական եզրակացություն: Ընթացքն ինչպիսի՞ն է. հետո գալու է ԱԺ, քվեարկվի և չմտնի օրակարգ, հետո՞, դրա հաճույքը ո՞րն է: Մենք գնանք նրան, որ հաստատ գիտենք՝ չի ընդունվելու, այդ ճանապարհն ինչու՞ անցնենք, դրա իմաստը ո՞րն է: Մենք պետք է անենք մի բան, որը արժեւորվի, կայնքի կոչվի: Ռեալ պոլիտիկս ասվածը դա է, որ դու կարողանաս քո ծրագրերը իրականացնել, ոչ միայն ինքնանպատակ հայտարարել, այդ ծրագրերով հրապուրվել, այլ այդ ծրագրերը կյանքի կոչել, դա է արել դաշնակցությունը մինչև հիմա: Մենք գիտենք, որ այս հարցը գլխավոր տարաձայնություններ առաջացնող հարցն է եղել եւ մեզ համար ԸՕ փոխելը չի նշանակում մենակ մի հարցով հրապարակ գալ: Պետք է փաթեթը ձեւավորենք, որովհետեւ առաջացել է խնդիր, նոր ընտրություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքները քննարկվել են և գնահատվել են միջազգային կառույցների կողմից և կան առաջարկություններ այդ կառույցներից բխած: Մենք այդ շտապողականությունը չենք հասկանում. ավելի լավ է դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք, այլ ոչ թե շտապենք` ինչ-որ մի կրակոց, հրավառություն տալու համար, որի արդյունքը զրո է»,­- նկատեց նա:

Պարզ է, որ ՀՅԴ-ում զգուշավոր են՝ առջեւում քաղաքական լուրջ գործընթացներ են եւ հավանական վերադասավորումները չեն բացառվում: Գուցե ստացվի այնպես, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի սիրտը չկոտրելու համար մեկ-երկու պորտֆել էլ տա՝ ապրիլյան իրադարձությունների ընթացքում: Սակայն մինչ այս ՀՀԿ-ականները մեկ ժողովրդավար են համարում այս ռեյտինգային կոչվող ընտրակարգը, մեկ՝ մատնացույց անում իրենց առանձին թեկնածուների խփած թվերը: Մասնավորապես, Շենգավիթ վարչկան շրջանից ընտրված Արայիկ Հարությունյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախորդ տարի ապրիլի 2-ին 20 հազար քվեով է ԱԺ անցել: Հարությունյանն ընդգծում է, որ թեկնածուների պայքարը ոչ միայն այլ քաղաքական ուժերի թեկնածուների հետ է, այլեւ՝ սեփական կուսակցության, ուստի, ՀՀԿ-ականը կարեւորում է սեփական անձի վարկանիշի հարցը:

«Սա նոր համակարգ էր, առաջին ընտրություններն էին: Գուցե կային խնդիրներ, գուցե չկային: Ես արմատական վատ բաներ չեմ տեսել այս ընտրակարգից: Սա նորություն էր եւ ցանկացած նորություն իր հետ բերում է դժվարություններ, որովհետեւ եթե նախկինում մեծամասնական ընտրակարգ էր, գիտեինք, թե ով է մրցակիցը: Այս անգամ այլ իրավիճակ էր՝ պայքարում էիր ե՛ւ ներկուսակցական թեկնածուների ե՛ւ այլ կուսակցությունների թեկնածուների հետ»,- ասում է Արայիկ Հարությունյանը եւ ավելացնում, որ չկա որեւէ խնդիր որի պատճառով պետք է վերանայել օրենսգիրքը:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:

Տպել
3055 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն