Մխիթար Գոշն այսօր ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում մնաց մենակ՝ աչքը փաստաբանների ճամփի

Մխիթար Գոշն այսօր ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում մնաց մենակ՝ աչքը փաստաբանների ճամփին: Նրանցից ոչ մեկը չներկայացավ դատական նիստերին:

Գյումրեցի փաստաբաններն այսօր էլ  գործադուլ արեցին: Ոմանք մնացել էին  Գյումրիում, մյուսները միացել էին մայրաքաղաքում իրենց իրավունքները պաշտպանող գործընկերներին: Փաստաբան Աննա Դավթյանն այսօր դատական նիստեր ուներ եւ Գյումրիում, եւ Երեւանում: Բոլորի նման չի մասնակցի ոչ մի նիստի: Մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն ու գործընկերները վճռական են տրամադրված եւ չեն նահանջելու:

ՀՀ Փաստաբանների պալատի ՇՄ համակարգող Հայկ Հարությունյանն էլ  armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Գյումրիում են մնացել, սակայն որեւէ դատական նիստի կամ քննչական գործողությունների չեն մասնակցելու:  

«Ես երեկ էի Երեւանում, մեր ընկերների կողքին: Հիմա եկել եմ Գյումրի եւ տեղի փաստաբաններով այստեղ ենք շարունակում մեր պայքարը: Այսօր գործադուլ ենք արել եւ կշարունակենք այնքան, քանի դեռ մեր պահանջը չի բավարարվի: Ի՞նչ է սա նշանակում: Դատական օրենսգրքից հանել են մեր դեմ կիրառվելիք սանկցիայի դրույթն ու մտցրել դատավարական օրենսգրքի մեջ: Տարբերությունը ո՞րն է: Երկու դեպքում էլ պահանջը նույնն էր՝ տալ դատավորին իրավունք դատական նիստի ընթացքում սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Մենք հասնելու ենք այն բանին, որ ընդհանրապես այս կետը բացառվի եւ Դատական, եւ Դատավարական օրենսգրքերից»,-ասաց նա:

Գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ ընգծեց, որ այս որոշմամբ փաստաբանն ուղղակիորեն կախվածության մեջ է ընկնում դատավորից: Փաստաբանը կսկսի կաշկանդվել, քանի որ դատավորն արդեն կամայական կարող է սանկցիա կիրառել: «Մենք չենք ասում, թե անձեռնմխելի ենք, բայց հին ընթացակարգը պետք է գործի, երբ դատարանը դիմում էր Փաստաբանների պալատին, եւ  խորհուրդը հարցը քննարկում էր հենց փաստաբանի ներկայությամբ: Որոշում էր, սանկցիան կիրառում, կամ չէր կիրառում: Հիմա կոչ ենք անում կառավարությանն ու բոլոր պատասխանատուներին, նստել ու հանգիստ քննարկել, որովհետեւ առաջին ընթերցմամբ անցել է այդ օրինագիծն առանց այդ դրույթի, համապատասխան հանձնաժողովում արդեն ավարտվել է այդ քննարկումը: Եվ, եթե փոփոխություն անելու անհրաժեշտություն կար, ապա պետք է սահմանված ժամկետում ասեին, ու չի ասվել: Հիմա, երբ որ արդնեն գալու է երկրորդ ընթերցումը, մեկ էլ պարզվում է, որ դատավորը իրավունք է ունենում տուգանքի ձեւով սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ»,-ասում է Արամայիսը:

Փաստաբանները գործադուլ կանեն նաեւ փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին:

 

 

Տպել
2630 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը