Կաշառքի գործով կալանավորված Թաթուլ Շուշանյանի աները ՀՔԾ-ում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում

Անցած տարի Ալավերդի քաղաքում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության կծիկը քիչ-քիչ քանդվում է: Պարզվեց այս սպանության գործի շրջանակում կաշառք է ստացել ՔԿ պաշտոնյա, իսկ մի քանի քննիչներ չարաշահել են իրենց լիազորությունները:

Այս գործի շրջանակում ձերբակալություններն արդեն սկսվել են: ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ առավոտյան հաղորդագրություն տարածեց նշելով, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն: Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Ո՛չ դատախազությունը եւ ո՛չ էլ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկվա դրությամբ այդպես էլ չհրապարակեցին ՔԿ ծառայողի անուն-ազգանուն, կամ գոնե դրանց սկզբնատառերը ինչպես եւ նման հնչեղ գործերով հաճախ անում են:

Երեկ, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ կալանավորված ՔԿ պաշտոնյան հենց ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Շուշանյանը ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով պաշտոնից ազատվել է փետրվարի 6-ին, այսինքն՝ այն օրը, երբ նրան արդեն իսկ քրեական գործի շրջանակում կալանավորել են: Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ Թաթուլ Շուշանյանը եւ Վահագն Աբգարյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Նրա կալանավորումը զարմանք է առաջացրել իրավապահ համակարգում:

Կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանը ամիսներ առաջ Աղվան Հովսեփյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգեւատրվել էր «Հավատարմության համար» մեդալով: Արդյո՞ք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրա մասով գործը քննի օբյեկտիվ եւ բազմակողմանի, սա դեռ հարց է: Նախ՝ Շուշանյանը մինչեւ 2014 թվականը մի քանի տարի աշխատել է ՀՔԾ-ում՝ ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի պաշտոնում, ապա ազատվել՝ զբաղեցնելով արդեն Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը:

Մեզ հաջողվեց ճշտել, որ նրա աները Գագիկ Աջամյանն է՝ ՀՔԾ-ում բավական ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում. նա ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խորհրդականն է: Իսկ ավելի վաղ աշխատել է Լոռու մարզում որպես դատախազի տեղակալ:

Նախնական տեղեկություններով, խոսքը 7000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Այս մասով կարեւոր ապացույցներից մեկը ԱԱԾ-ի գաղտնալսումն է: Շուշանյանի ազատման օրը Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել էին նաեւ ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ: Նրանք նույնպես շուտով կձերբակալվեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Մեր  տեղեկություններով, նրանք Կամո Փիրուզյանի սպանության գործից տեղեկություններ են հայտնել իրենց «վերեւներին»:

Չնայած նրան, որ դատախազությունն իր հաղորդագրությունում հաստատում է, որ կաշառքը տվել է Վահագն Աբգարյանը, սակայն նրան կաշառք տալու մասով դեռ մեղադրանք առաջադրված չէ. այս մասով նախաքննական մարմինը դեռ չի շտապում:

Ինչպես տեղեկացրել ենք, ՔԿ պաշտոնյան Ալավերդցի Վահագից կաշառքը ստացել է Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Դա եղել է այն, որ նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով, պատժվում է 12-20 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում):

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարկման, երբ մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզային քննչական կոմիտեի քննիչ: Մեր տեղեկություններով, ձերբակալվածը Կամո Փիրուզյանի գործը քննող քննիչն է, որն էլ հենց Վլադիմիր Դավթյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով:

Փիրուզյանը հիշեցնենք, սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։

Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

Տպել
9778 դիտում

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ