Հայկական միջնադար. «Վիդիշ լի», Վիգեն Սարգսյանի մասին ծաղրանկար է տպագրվել. խմբագրական 

«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին հնչեցված սպառնալիքները ուշագրավ զարգացումներ ստացան: Ինչպես պարզվեց, սպառնալիքներ հնչեցնող անձը՝ Հայկ Օհանյանը կապված է բանակի հետ, ունի ռազմական մասնագիտություն: Ընդ որում, դա այնպիսի մասնագիտություն է, որը ուղղակի կապ ունի մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու հետ՝ նա դիպուկահար է, սպա: Համենայն դեպս այդ մասին Ինստագրամի իր էջում նշել էր հենց ինքը՝ Հայկ Օհանյանը: Ճիշտ է, բարձրացած աղմուկից հետո նա հեռացրել էր իր էջը, բայց տվյալները պահպանվել են: Տարօրինակ է, բայց դիպուկահարները սովորաբար չեն հայտարարում իրենց մասնագիտության մասին, նույնիսկ լուսանկարվելիս դեմքերը փակում են, ու դա միջազգային պրակտիկա է: Բայց դա այնքան էլ էական չէ: Ավելի տարօրինակ է իրավապահների ու պաշտպանության նախարարության պահվածքը: «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը ավելի քան 10 օր առաջ էր հայտարարել իր նկատմամբ հնչած սպառնալիքների մասին: Լրագրողական կազմակերպությունները հանդես եկան երեւույթը դատապարտող հայտարարությամբ, բայց իրավապահները որեւէ գործուն քայլ չէին կատարում հայտարարության հեղինակին բացահայտելու ուղղությամբ: Միայն նախօրեին վերջապես քրեական գործ հարուցվեց, ու դա թերեւս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շնորհիվ միայն:

Ակնհայտ է, որ «Մեդիալաբի» ղեկավարի եւ նրա երեխայի հասցեին կյանքից զրկելու սպառնալիքի հետեւանքները որեւէ քաղաքակիրթ երկրում կլինեին բոլորովին այլ: Խնդիրը մեր օրենսդրությունը չէ: Այն սահմանում է, որ դա քրեական հետապնդման ենթակա արարք է: Իսկ այն, որ իրավապահները չուզենալով, դժգոհելով, «ոտները կախ քցելով» են գործողություն կատարում, ցույց է տալիս մեր իշխող «էլիտայի» մտահորիզոնը: Սա առաջին դեպքը չէ: Օրինակ, Սերժ Սարգսյանի հասցեին քննադատական ելույթ ունեցած պատգամավորը հարձակման ենթարկվեց, իսկ իրավապահները  չուզենալով ու դժգոհելով դա բացահայտեցին, հարձակվողն էլ ռեալ պատիժ չկրեց: Ավելին, ՀՀԿ-ականները տեղի ունեցածի համար մեղադրում էին պատգամավորին, ոչ թե հարձակվողին: Ինչպես կարելի է փիս փիս բաներ ասել վսեմաշուք  եւ ճաճանչափայլ Սերժ Սարգսյանի հասցեին: «Մեդիալաբի» դեպքը նույնն է: Ծաղրանկար է տպել ամենայն հայոց պաշտպանության նախարարի մասին, ուրեմն կարելի է եւ նույնիսկ պետք է ինքնադատաստանի ենթարկել:

Իրականում սա միջնադարին հարիր մտածելակերպ է՝ խաների, սուլթանների, իշխանների հասցեին վատ բան ասողը պետք է պատժվի: Պատիժն էլ պետք է իրականացնեն այդ սուլթան-իշխանիկներին ֆետիշացնող, նրանց կուռքի վերածած մարդիկ: Ու այդ մտածելակերպով մինչեւ վերջին բջիջը ներծծված են մեր իշխող «էլիտայի» ներկայացուցիչները, անկախ նրանից, թե որքան ժամանակակից են նրանց հագուկապը, ավտոմեքենան, տան ռեմոնտը...: Եթե Պնախարար Վիգեն Սարգսյանը այդպիսի մտածելակերպի կրողը չլիներ, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այն պահին, երբ պարզվեց, որ «Մեդիալաբի» ղեկավարին սպառնացող անձը հանդես է գալիս որպես սպա եւ իրեն կապում բանակի հետ, նա պետք է հանդես գար խիստ դատապարտող հայտարարությամբ: Նման հայտարարություն չի եղել: Չի էլ լինի: «Վիդիշ լի», իր մասին ծաղրանկար է տպագրվել:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կանեին, ասենք, Նորվեգիայի, Գերմանիայի, Կանադայի պաշտպանության նախարարները, եթե իրենց մասին ծաղրանկար հրապարակած որեւէ ԶԼՄ-ի ներկայացուցչի որեւէ մեկը սպառնար:

Դժվար չէ նաեւ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե  նույնատիպ սպառնալիքներ ստանային, ասենք, մեր ոստիկանապետը, պաշտպանության նախարարը կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Սպառնացողը կհայտնաբերվեր հաշված րոպեների ընթացքում, սեւ դիմակավոր ջոկատներով նրան տանից ծեծելով բերման կենթարկեին, եթե կենդանի վիճակում հասցնեին քաղմաս, շատ արագ գործը կկազմեին, կձերբակալեին, կկալանավորեին, կդատեին: Դե, ոնց որ միջնադարում էր, էլի:

Խմբագրականը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

Տպել
6543 դիտում

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է