Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլու համար․ թարգմանել եմ, որովհետեւ այն պիտանի է մտածելու համար

Վերջապես, առաջացած մի շարք խնդիրներից հետո, Երեւանի «Յանկի» փաբում այսօր տեղի ունեցավ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգամնության շնորհանդեսը։

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը շնորհանդեսի սկզբում իր խոսքում նշեց, որ թեպետ վստահ չի կարող ասել, այնուամենայնիվ ինքը կարծում է, որ գրքի շնորհանդեսի՝ Չարենցի տուն-թանգարանում եւ Նոյյան տապան գրախանութում չեղարկելը իսկապես ճնշումների հետեւանք էր՝ թեկուզ հենց մարդկանց անձնական ամբիցիաների բերումով։

Նահապետյանը խոսեց գիրքը թարգմանելու իր մոտիվացիայի մասին․

«Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել, որովհետեւ Սաակաշվիլու անձի նկատմամբ մեծ զգացմունքներ ունեմ։ Սա թարգմանել եմ, որովհետեւ այստեղ տեսել եմ մի տեքստ, որը պիտանի է մտածելու ու քննադատելու համար։  Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից։ Կա նաեւ հակադիր տեսանկյուն, որտեղ ասում են, որ այստեղ ամեն բան սուտ է։ Եվ ես կարծում եմ, որ դա քննարկելու անհրաժեշտություն կա։ Այն փաստը, որ Վրաստանը մեր աչքի առջեւ փոփոխությունների է ենթարկվել, մեզ պիտի ստիպի մտածել այդ փոփոխությունների խթանման մասին։ Սա է իմ մոտիվացիան, որ ես ուզել եմ՝ գիրքը թարգմանվի»,-ասաց Նահապետյանը։

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը

Գրքի մասին տարբեր հարթակներում ամենատարբեր կարծիքներ հնչեցին՝ Սաակաշվիլին հակահայ գործիչ է, չի կարելի նման քաղաքական կերպարի գիրքը թարգմանել հայերեն, այն էլ՝ շնորհանդես անել ու վաճառել, անարգանքի սյունին պիտի գամել մարդկանց, ովքեր կվաճառեն գիրքը եւ այլն։ Նահապետյանն այս ամենին արձագանքեց մեկ նախադասությամբ․ ինքն իրեն հաջողված կզգա, եթե քննարկումներ լինեն գրքի բովանդակության շուրջ, այլ ոչ թե Սաակաշվիլու անձի։ 

«Յանկի» փաբի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը նշեց, որ ինքը խրախուսում է ցանկացած նման գաղափար։  Մեր հարցին, թե Սուքիասյանն ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ասում է, թե անարգանքի սյունին կգամի այն հաստատության ղեկավարին, որտեղ կտեսնի նման գիրք, արդյոք իրենք չե՞ն վախենում ճնշումներից, փաբի հիմնադիրը պատասխանեց․

Փաբի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը

«Ովքեր նման հայտարարություններ են անում, թույլ տվեք ասել, կոնֆորմիստներ են։ Անարգանքի սյունին գամելու շատ այլ մարդիկ կան»։

Մանուկ Սուքիասյանն ասաց, որ որեւէ ճնշում չի կարող ազդել իր որոշման վրա, եւ որ ինքն այս միջոցառումը մեծ հարգանքով է անցկացնում այստեղ։

Շնորհանդեսին ներկա էր նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ ինքը ցանկացած հարթակում պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին, որովհետեւ, անկախ նրանից, թե ինչ գիրք է, Հայաստանում չպիտի լինի գրաքննություն։

Միջոցառումը բազմամարդ էր, մթնոլորտը՝ ջերմ։ Գիրքը շուտով կլինի գրախանութներում։ 

 

Տպել
2378 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան