ԿԳ նախարարն ուղիղ եթերով ցանկացել է ինչ-որ դիտողություն անել, բայց կաշկանդվել է

Խորհրդարանական լրագրողները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից այսօր հետաքրքրվեցին՝ կառավարության նիստերի ժամանակ կաշկանդվո՞ւմ է դեբատներից կամ վարչապետին հակադարձելուց, երբ լրատվամիջոցները ուղիղ եթերով հետեւում են կառավարության նիստին: Նախարարը պատասխանեց, որ խնդիրը ուրիշ հարթության մեջ է՝ երբ ուղիղ եթերով կառավարության նիստն անցնում է, շատ խնդիրներ, որոնք աշխատանքային ձեւով պետք է քննարկվեին կոլեգաների միջեւ, քննարկել չի ստացվում։ «Օրինակ, նախկինում եւս շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էր ինչ-որ կետի հետ չհամաձայնվել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: Հարցին՝ ցանկացել է դիտողություն անել, բայց կաշկանդվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բնականաբար»: 

Դիտարկմանը, որ ունեն կոմիտեների նիստեր, որտեղ հնարավոր է քննարկումներ անել, Մկրտչյանը ասաց, որ կոմիտեների նիստերին միշտ չէ, որ նախարարը ներկա է լինում, չեն հասցնում, եւ երբեմն այդ նիստերը փոխնախարարների մակարդակով են տեղի ունենում:

Հարցին, թե ինչի՞ց են կաշկանդվում, որ վարչապետը կարող է դիտողություն անել, իսկ լրագրողները արձանագրե՞ն դա, ինչը հաճախ է պատահում հատկապես Դաշնակցության հետ, նախարարը պատասխանեց, որ դիտողության մասին չի խոսում, այլ աշխատանքային գործընթացի: «Նույն իմ գործընկեր նախարարը կարող է՝ կառավարության որոշման մեջ վրիպում է թույլ տվել, որը ես կուզենայի ներկայացնել, արագ սրբագրեինք, նայեինք, բայց չես կարողանում ասել»։

ՀԺ-ի հարցին՝ իսկ ինչո՞ւ դիտողություն չանեն եւ չիմանանք, որ նախարարներն են վատ աշխատում, ի՞նչ է նշանակում՝ կաշկանդվում են, Մկրտչյանը պատասխանեց, որ կառավարության նիստերը հրապարակայնացնելու խնդիրը մեկ հարց է, կառավարության նիստերը ուղիղ եթեր հեռարձակելու հարցը մեկ այլ խնդիր է։ ԿԳ նախարարի կարծիքով, կառավարության նիստերը կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, եթե շատ կարեւոր, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարց է քննարկում, բայց ընթացիկ նիստերում շատ հաճախ համեմատաբար երկրորդային հարցեր են քննարկվում։

Լրագրողների դիտարկմանը, թե Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նրա հրաժարականն է պահանջում, նախարարը պատասխանեց, որ Գործատուների միության նախագահը թող մտածի՝ ինքը ինչքանով է կատարում իր անմիջական ֆունկցիաները եւ ինչքանով է արտահայտում Հայաստանի գործատերերի միության եւ գործատերերի շահերը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք համարյա բոլոր ե՛ւ խոշոր, ե՛ւ միջին, ե՛ւ մանր գործատերերի հետ»,- ասաց նախարարը։

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2345 դիտում

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է աշակերտի հարցերին. Երեւանում անցկացվում է կրթական համաժողով

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

«Nouvelles d’Arménie»-ի դեմ հարձակումը պայմանավորված է խմբագրի գործունեությամբ. ամսագրի հայաստանյան թղթակից

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքս»-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է․ ՔԿ նախագահ

ՀՖՖ-ն դեռ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու չունի, իսկ Եվրո 2020-ի մյուս խաղին մնացել է 1 ամսից քիչ

Սեյրան Օհանյանը մի քանի օրով մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Ի՞նչ նոր կարգավորումներ են նախատեսվում ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար. պարզաբանում

Երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան