Տարոն Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ վարչական վարույթ չի ուզում սկսել

Երեւան քաղաքի Աճառյան փողոցում տեղայակված Հարսնաքար ռեստորանային համալիրը վերակառուցվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի կողմից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

Հունվարի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ ցանկանալով տեղեկանալ, թե ի՞նչ է կառուցվում Հարսնաքար ռեստորանի տեղում: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից մեզ թերի պատասխան են տրամադրել:

«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Ավան վարչական շրջանի, Աճառյան փողոցի հ.37 հասցեում շինության մասնակի ապամոնտաժման և հողային աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ռեստորանային համալիրի ընդլայնման և վերակառուցման համար առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող Ռաֆիկ Հայրապետյանին, 17.01.2018 թվականին տրված հ.01/18-Հ-152-3 քանդման թույլտվությունն ու հ.01/18-07/1-Հ-152-4 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)»,- ասված է պատասխանում:

Մինչդեռ Տարոն Մարգարյանին մենք հարցրել էինք, թե ի՞նչ է կառուցվում Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող Հարսնաքար ռեստորանի տեղում: Խնդրել էինք տրամադրել շինթույլտվության մասին որոշումը, կառուցապատվող շինության էսքիզները: Բացի դա քաղաքապետին տեղեկացրել էինք, որ 18.01.2018 թվականի դրությամբ տարածքում կառուցապատում է իրականացվել առանց համապատասխան ցուցանակի, որտեղ պետք է նշված լիներ, թե ինչ շինություն է կառուցվում ու հարցրել էինք՝ արդյո՞ք դա պատասխանատվություն է ենթադրում, եթե այո, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ:

Քաղաքապետարանից ստացած պատասխանից նախ եւ առաջ ակնհայտ է դառնում, որ Տարոն Մարգարյանը ձեռնպահ է մնում Ռուբեն Հայրապետյանի որդու գործողությունների դեմ որեւէ քայլ ձեռնարկելուց: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պատասխանից էլ պարզ է դառնում, որ քանդման եւ նախագծման թույլտվությունը տրամադրվել է մեր հրապարակումից իբրեւ թե 1 օր առաջ: Մինչդեռ հունվարի 18-ին մեր հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ ընդամենը 1 օրում անհնար էր քանդել ռեստորանային համալիրի մի մասի պատուհանները, հենասյուները եւ շենքի հարեւանությամբ կանգնեցնել բոլորովին նոր հենասյուներ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
8286 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել