Մարզերում 350 երեխա հաճախում է տարբեր համայնքների նորաբաց մշակութային կենտրոններ

Արդեն վեց ամիս է ինչ Մշակույթի նախարարության կողմից իրականացվում է «Արար» ծրագիրը, որի նպատակն ազգային մշակույթը ՀՀ բոլոր համյանքներում հանրահռչակելն ու զարգացնելն է:

2017 թվականին նոր թափ առած մարզային մշակութային կյանքն ակտիվացնելող «Արար» ծրագիրը կենտրոնանում է հետեւյալ հիմնական ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի եւ մետաղի գեղարվեստական մշակում։ 

Ծրագրի իրականացումից ամիսներ անց «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Արար»-ի գլխավոր նախաձեռնող, Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ:

Արսեն Գրիգորյանը, որն ակտիվորեն ներգրավված է այս ծրագրում, ասաց, որ ի ուրախություն իրենց արդեն ունեն 350 երեխա, որոնք հաճախում են տարբեր համայնքների նորաբաց մշակութային կենտրոններ: Նրա խոսքով, 13 համայնքում արդեն ստեղծել են մշակութային կենտրոններ:

Տարբեր համայնքներում կենտրոնացվածությունը մշակութային տարբեր ուղղությունների վրա է: «Գյուղ կա, որ լավ նկարիչ ուներ՝ նկարչական պարագաներ ենք տարել: Կա, որ լավ երաժիշտ ուներ՝ երաժշտական գործիքներ ենք նվիրել: Մեր նպատակն է, որ բոլոր երեխաներն անվճար սովորեն: Այսօր ոչ՛ մասնագետն է ծախս անում, ոչ՛ էլ երեխան»,- ասում է Արսեն Գրիգորյանը:

Արսեն Գրիգորյանի խոսքով, «Արար»-ի միջոցով բացահայտված, եւ Հայաստանի 13 տարբեր համայնքում ապրող եւ մշակութային ոլորտում աշխատողներն ամսական ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ: Նա նշեց, որ 13 համայնքի համայնքապետերն էլ փորձել են ծրագրի իրականացման համար իրենց աջակցությունը ցուցաբերել՝ տարածք են տրամադրել կամ դպրոցի դասարաններից, կամ էլ մշակույթի տանը:

Արսեն Գրիգորյանը մեզ հայտնեց, որ համացանցի օգնությամբ են սկսել ուսումնասիրել, թե որ համայնքում ինչ մասնագետներ կան: Եվ կարճ ժամանակում գտել են արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող անձանց՝ նկարիչ, քանդակագործ, փայտագործ երգարվեստի եւ պարարվեստի մասնագետներ՝ կապ են հաստատել նրանց հետ եւ համապատասխան աշխատանք առաջարկել: 

«Մենք չենք ուղարկում Երեւանից մասնագետի, որ գնա որեւէ գյուղ եւ գործ անի, մենք ապահովում ենք տվյալ համայնքին տեղաբնակ մասնագետով, իսկ մասնագետին կանոնավոր վճարվող աշխատավարձով»,- իր խոսքում նշեց Մշակույթի նախարարի խորհրդականը:

Եվ հավելեց, որ եթե ուզում ենք հանրահռչակել հայ մշակույթը, ապա շատ ավելի կարեւոր է մշակութային միավորներ ստեղծել տեղում, համայնքներում եւ հատկապես այն համայնքներում, որտեղ մշակութային պասիվություն է նկատվում»:

Արսեն Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավորությունները սահմանափակ են, եւ նորաբաց մշակութային կենտրոնները դեռեւս 13-ն են. «Մշակույթի նախարարը խոստացել է, որ հաստիքները կավելացվեն, փորձելու ենք ամբողջ Հայաստանի մարզերում կենտրոններ ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով համայնքների խնդիրներին, Արսեն Գրիգորյանը հիմնականում կարեւորեց համայնքներին ուղղվող  ուշադրության պակասը թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակական: «Մենք ամեն ինչ կենտրոնացրել ենք Երեւանի շուրջ, կան բաներ, որ նույնիսկ ավելորդ են այստեղ»,- նշեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ սահմանամերձ համայնքներն առավել քան ուշադրության կարիք ունեն, որովհետեւ դրանք սահմանամեձ գյուղեր չեն, սահամանապահ են, քանի որ այն գյուղը, որը կանգնած է սահմանի բերանին, ինքն է պահում երկիրը:                                                                                                                                                                                    Աղունիկ Հովհաննիսյան

   Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում: 

Տպել
2437 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին