Երգիչ Արսեն Գրիգորյանը 1997 թվականից մինչ օրս մենահամերգ չի ունեցել Հայաստանում

Արսեն Գրիգորյանը նույն ինքը Մրոն արդեն մի քանի տարի է համերգային ծրագիր է պատրաստում, սակայն ինչպես ինքն է ասում դեռ պատրաստում է: Ֆինանսական խնդիրների պատճառով երգչի մենահամերգը չի կայանում: 1997 թվականից մինչ օրս Հայաստանում մենահամերգ չի ունեցել:

«Աշխարհի բոլոր ծագերում մենահամերգ եմ տվել, բայց Հայաստանում արդեն 20 տարուց ավել է չի ստացվում», -ասում է Արսեն Գրիգորյանը, որն այս պահին տարբեր ծրագրեր է իրականացնում հայ ազգային երգ ու պարի տարածման եւ սահմանմերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման գործում: Ժողովրդական երգիչն այս պահին բացի ֆինանսական «փոքրիկ» խնդիրներից, ժամանակի խնդիր էլ ունի: Ասում է՝ գերադասում է ավելի շատ երգեցնել, քան՝ երգել:

Երբ երգչին հարցրեցինք, թե ինչն է խանգարում երկուսը համատեղել, վերջինս վստահեցրեց, որ մենահամերգին ինքը ժամանակ չի տրամադրում: Արսեն Գրիգորյանի կարծիքով արվեստագետ մարդիկ կարող են պատրվակներ բերել, որ այսինչ բանն անելուն իրենց խանգարում են, կամ թույլ չեն տալիս, սակայն տաղանդավոր մարդուն ոչինչ չի կարող  խանգարել ստեղծագործելու եւ կատարելագործվելու համար:

«Ձայնս տաք տեղից չի գալիս, ինքս էլ բազմաթիվ խնդիրներ ունեմ, բայց ինչ արած, մեր ունեցածն էլ սա է», -ասում է Արսեն Գրիգորյանը, որն այս պահին զբաղված է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմամբ:

«Երբ մարդը մենակ է, ավելի շատ է մտածում իր մասին, ընտանիք է կազմում, իր անձը դառնում է երկրորդական, երբ որ գործ է բռնում, ուզում հանրությանը օգտակար լինել՝ զբաղվում է դրանով»,- ասում է նա, վստահեցնելով, որ իր համար ավելի կարևոր է այնպիսի մշակութային-ստեղծագործական ծրագրերի իրականացումը ինչպիսին է չորս ամիս առաջ բացված «Արար»-ը: Ծրագրի գլխավոր պատասխանատուն ինքն է:

Արսեն Գրիգորյանը ներկայացրեց իր մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ իրականացրած մեկ այլ ծրագիր՝ «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը, որտեղ մասնակցում են արդեն 19 ավանդական ազգագրական խմբեր: Ժողովրդական երգիչը վտահեցրեց, որ պարապ չէ:

Երգարվեստի, կատարողական արվեստի հետ կապված նշեց, որ երգերի մշակումներով է զբաղվում. «Ինչպես արել եմ միշտ, հիմա էլ եմ անում, այն երգերը, որոնք մոռացության են մատնված, փորձում եմ առաջ բերել՝ դարձնել բոլորի համար տեսանելի եւ լսելի», - ասաց նա: 

    

 

     Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
3258 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին