Հայ պատանի մարմնամարզիկը հնարավոր է օլիմպիական վարկանիշ չունենա Ադրբեջանի պատճառով

Պատանի մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հնարավոր է չկարողանա հանդես գալ Բուենոս Աիրես 2018-ում: Հոկտեմբերին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար նա պետք է մասնակցի մայիսին Բաքվում անցկացվող վարկանիշային մրցաշարին, սակայն հասկանալի պատճառներով չի մեկնելու: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ապահովել մասնակցի անվտանգությունը, բայց չի երաշխավորում, որ տրիբունաներից հարգալից վերաբերմունք կլինի:

«Տրիբունաներից կարող են հայհոյել, շիշ նետել... նախկինում, երբ հայ մարզիկները Բաքվում մասնակցել են, այդպիսի բաներ եղել են: Թե՛ մարզիկի, թե՛ մարզիչների վրա ազդում է այն, որ սուլում են, երբ մտնում ես դահլիճ, այդ պատճառով ավելի լավ է չգնալ»,- ասաց նա:

Բաքվի մրցաշարը միակն է, որում պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշներ են խաղարկվում: Քառամյա ցիկլում մարմնամարզիկները այլ հնարավորություններ չեն ունեցել եւ չեն ունենալու: Սերոբյանը նշեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է նամակ ուղարկի Միջազգային օլիմպիական կոմիտե, հիմնավորի չմասնակցելու պատճառները, եւ օլիմպիական խաղերի համար սպիտակ քարտ խնդրի: Մասնագետը հույս ունի, որ ՄՕԿ-ը կհասկանա, որ հայկական կողմը օբյեկտիվ պատճառներ ունի:

«Եթե արդար են, կհասկանան ու կտան, որովհետեւ 1 հատ է վարկանիշային մրցաշարը, եթե մի քանիսը լիներ... Օգոստոսին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ այդ երեխան ցույց կտա իր հնարավորությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մանրամասներ չգիտի, թե ինչ ժամկետներում է ՀԱՕԿ-ը գործելու:

Այս շրջանում Ժորա Սմբատյանը շարունակում է պատրաստվել խոշոր մրցաշարերին: Սերոբյանը նշում է, որ այժմ նա կենտրոնացած է Եվրոպայի առաջնության վրա եւ եթե սպիտակ քարտ ստանա, պատրաստ կլինի մասնակցել Օլիմպիական խաղերին:

Տպել
2996 դիտում

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է