Ախալքալաքում ձերբակալել են հասարակական ակտիվիստ, մարզիկ Ադամ Այվազյանին

02/02/2018 schedule23:08

Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ մուտք գործելու հայրենիք, որտեղ բնակվում էր իր ընտանիքը։ Դրանից հետո կարծես ամեն ինչ կարգավորվել էր եւ նա շարունակում էր բնակվել ու աշխատել Ախալքալաքում։

Սակայն Akhaltskha.net-ի փոխանցմամբ, Ադամ Այվազյանի facebook սոցիալական ցանցի վերջին գրառումից պարզ է դառնում, որ նրան փետրվարի 1-ին ձերբակալել եւ ուղարկել են Թբիլիսի։ Ադամ Այվազյանի գրածի համաձայն անցյալ տարի օգոստոսին իր մոտ աշխատեղ մի կին ոչ իրա պարտականությունները կատարելիս վնասել է ձեռքը։ Նրա խոսքերով ինքը տրամադրել է ցանկացած տեսակի օգնություն տվյալ կնոջը եւ նա չունի ոչ մի բողոք։ Ինչպես գրում է Ադամը փետրվարի 1-ին տվյալ գործով ընթանում էր դատավարություն, որից հետո նրան ձերբակալել են եւ ուղարկել Թբիլիսի։

Տպել
2057 դիտում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը