Նժարի մի կողմում կյանքը, մյուսում՝ ծայրահեղ կեցությունը. գլխավոր անոթաբանը Գյումրիում էր

Մինասյան Կարինե, Պետրոսյան Աշխեն, եւ այսպես մոտ 30 անուն: Գյումրի բկ այցելած ՀՀ գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանի մոտ հերթագրված հիվանդներն են:

Անոթաբանը Գյումրիում անվճար հետազոտություն եւ խորհրդատվություն անցկացրեց: Տեսածի մասին զրուցել չցանկացավ: Ցանկություն եւ ժամանակ չուներ: Շիրակի մարզում եւ Գյումրիում այս հիվանդության առկա պատկերը ներկայացրեց Գյումրի բկ անոթային վիրաբույժ Սուրեն Թոսունյանը:

Ջղակծկվող վերջույթներ, վարիկոզ, թրոմբ: Անոթային այս հիվանդություններով Գյումրիում շատերն են տառապում: Մասնագետին հիմնականում չեն դիմում, քանի որ գումար չունեն ոչ նախնական խորհրդատվության, ոչ էլ հետագա բուժման համար: Դեղեր գնել չեն կարող, վիրահատության մասին շատերը երազում, քչերն են հասնում դրան: Որպես հետեւանք տարեցտարի մեծանում է հիվանդների թիվը, հիվանդությունը խորանում, երբեմն դառնում է անբուժելի:  

«Այն, որ այսօր բժիշկ Սուլթանյանն այստեղ է շատ կարեւոր է, քանի որ շատ հիվանդներ կային, ովքեր ցանկանում էին հենց նրա մոտ հետազոտվել, սակայն ֆինանսական միջոցներ չունեն, որ հասնեին Երեւան, գնային, հերթագրվեին, շաբաթներով սպասեին, որ իրենց հերթը հասնի: Հիմա այստեղ, առանց տնից հեռանալու, եւ, որ ամենակարեւորն է՝ անվճար հետազոտվելու եւ անմիջապես բժշկից իրենց ախտորոշումը լսելու ու հետագա քայլերի մասին խոսելու հնարավորություն ունեն: Մեզ համար էլ էր շատ կարեւոր փորձի փոխանակման մասով»,-ասաց «Գյումրի» բկ անոթաբան Սուրեն Թոսունյանը:

Անոթային խնդիրներով կանանց թիվը մեծ է, երիտասարդացել է տարիքային շեմը:

«Տղամարդու գործը կենենք, կնիկմարդու գործը կենենք, էնքան ծանր վեշ քաշ կուդանք աջ ու ձախ, էնքան ոտով կքելենք, որ ոտ էլ չի մնացել: Ժաշկից հետո ես չիդեմ կրունկն ինչ է, սիրուն կոշիկն ինչ է, հարմար էղնի, տափակ էղնի, որ սաղ օրը հագնիմ, ես իմ գործիս նայեմ: Սաղ երակներս ուռել, կախվել է, բժշկի գալու փող էլ չկա: Որ եկա ինչ, ըսենք թե նայեց դեղերը գրեց, ինչով բդի առնիմ, գիտեք չէ՞, ինչքան թանկ են»,-մեզ հետ զրույցում իր մտահոգությունը կիսեց գյումրեցի Էմման: Լուսանկարվել չուզեց: Ասում է՝ ոչ հավես ունի, ոչ ցուցադրելու տեսք:

Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ դիմում են մասնագետի օգնությանը, հիմնականում բարդացած հիվանդությամբ են տեղ հասնում:

«Մեր հիվանդները շատ բարձիթողի վիճակում են, եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք, այստեղ  ծանր դեպքերը, որոնք հասնում են վիրահատության, ավելի շատ են, քան Երեւանում: Հիվանդներ կան, գալիս են երակների վարիկոզ հիվանդությամբ, որն ամենալայն տարածումն ունի այսօր, եվ, երբ բացատրում ես, որ կարիք կա պլանային վիրահատության, ասում են՝ եթե թրոմբ չկա, հիմա եթե սուր վիճակ չէ, ինչու՞ վիրահատվեմ: Գնում, որոշ ժամանակ հետո նույն հիվանդն արդեն գալիս է թրոմբոֆիլի, կամ տրոֆիկ խոցային երեւույթներով: Սա արդեն եւ վիրահատության ընթացքն է բարդացնում, եւ հետվիրահատական շրջանը»,-ասաց անոթաբանը:

2017-ին «Գյումրի» բկ-ի անոթաբանը 100 վիրահատություն է իրականացրել: Այս տարվա հունվարի վիճակագրությունը հատել է 10-ի սահմանը: Մասնագետը գյումրեցիներին հորդորում է խնդիրը չանտեսել, գալ վիրահատվել: «Գյումրիում Երեւանի հետ համեմատած, վիրահատության գինը ցածր է, մոտավորապես 250.000 է»,-ասում է Սուրեն Թոսունյանը:

Բայց, եթե գները կարելի է համեմատել մայրաքաղաքի բուժկենտրոններում գործող գնացուցակների հետ, նույնն անհնար է անել սոցիալական տարբեր բեւեռներում գտնվող մարդկանց համար: Գյումրիում գործազուրկ է բնակչության կեսից ավելին: Գերակշիռ մասը հենց միջին տարիքի մարդիկ են: Իսկ աշխատանք չունեցող, նպաստով գոյատեւողի համար միեւնույն է, թե գները որ քաղաքի հետ են համեմատում՝ Երեւանի, Գերմանիայի, թե Ֆրանսիայի: Նրաց համար  250.000 դրամը մի ամբողջ կարողություն է: Նժարի մի կողմում կյանքը, մյուսում՝ սոցիալական ծայրահեղ կեցությունն է: Գյումրիում ծանր է նժարի երկրորդ թաթը:

Տպել
3451 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)