Փետրվարի 1-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագիծը եւ ուղարկվեց Ազգային ժողով: Նախագծի համաձայն՝ կառավարության նիստերն ապրիլից դառնալու են դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում նշել էր, որ դռնփակ նիստերի ժամանակ նախարարներն ավելի ազատ կլինեն կարծիքներ հայտնելու, հարցեր քննարկելու առումով: Ստացվում է, որ կառավարության չինովնիկները լրագրողներից կաշկանդվում են, չեն կարողանում ազատ արտահայտվել, թեեւ միմյանց վիրավորելու, խոսքերով խայթելու համար որոշ նախարարներ ԱԺ ամբիոնից իրենց բավական ազատ են զգում՝ հատկապես ընդդիմադիր պատգամավորներին պատասխանելիս:

«Հայկական ժամանակ»-ը մի քանի նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կաշկանդվում են լրագրողների ներկայությունից, եղե՞լ են կարծիքներ, մտքեր, որոնք չեն ասել միայն այն պատճառով, որ նիստին լրագրողներ են հետեւում: Պարզվում է, այս որոշման նախագիծը դեռ ԱԺ չմտած, լիագումար նիստերում չքննարկված, արդեն կան նախարարներ, որոնք դարձել են զգուշավոր եւ նախընտրում են սույն թեմայով հարցերին չպատասխանել, թերեւս, նախագիծը ներկայացրած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ վատամարդ չլինելու համար:

Պատահականության սկզբունքով վերոնշյալ հարցը ուղղել էինք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց միայն ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ես ասելիքս ներկայացնելու բարդույթներ երբեւէ չեմ ունեցել: Սակայն հարցն այստեղ միայն իմ կաշկանդված լինել-չլինելու մասին չէ: Խոսքը կառավարության ամբողջ կազմի աշխատանքային քննարկման պահը բաց եւ հրապարակային ներկայացնելու նպատակահարմարության մասին է: Քննարկումները ենթադրում են ակտիվ հարցուպատասխան, անգամ բանավեճ՝ լավագույն որոշումներին հասնելու համար: Անվիճելին այն է, որ այդ քննարկումների արդյունքները պետք է հանրայնացվեն մաքսիմալ՝ հանրությանը իրազեկելով կառավարության որոշումների մասին»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ԲՆ Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ նիստերի լուսաբանումը ձեւական բնույթ է երբեմն կրում:

«Երբևիցե չեմ կաշկանդվել: Ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցները կառավարության նիստերը լուսաբանեին ըստ էության․ հաճախ է պատահում, որ լուսաբանումը ձևական բնույթ է կրում և կառավարության նիստերին ներկայացված հարցերն ընթերցողին կամ հեռուստադիտողին չեն ներկայացվում ըստ էության»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արծվիկ Մինասյանը։

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:

«Հայկական ժամանակ»-ը մամուլի տարբեր տարիների հրապարակումներից փոքրիկ ծաղկաքաղ է արել՝ եւս մեկ անգամ արձանագրելով, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք կառավարության, իշխանության մաս են կազմել, բայց երբեւէ չեն կաշկանդվել լրագրողներից, նրանց վիրավորել, հայհոյել են տեսախցիկի առջեւ:

Ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում լրագրողներին անտակտ անվանեց, երբ վերջիններս փորձում էին նրանից ճշտել՝ տվյալ պահին հակամարտության շփման գծում ի՞նչ իրավիճակ է տիրում:

«Դուք անտակտ եք»,- այսպես պատասխանեց Սարգսյանը լրագրողի հարցին, թե  «Ինչու՞ են Ձեր ախրանիկները մեզ հրում»:

2016 թվականի դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում լրագրողների հասցեին հնչեցրած իր հայհոյանքներով լի արտահայտությամբ աչքի ընկավ հերթական ՀՀԿ-ականը: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, նիստի ընթացքում ակցիա իրականացնող լրագրողներին մատնացույց անելով` գոռում էր. «ս...արեք դրանց»:

2011-ին «Հետք»-ի լրագրողին հայհոյել էր ՀՀԿ-ական, արդեն նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երբ վերջինս զանգահարել էր նրան եւ փորձել հարց տալ: Հայրապետյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել լրագրողին:

Տպել
4223 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը