Արմեն Սարգսյանի վարորդը եզդի էր, ասում էր՝ նա լավ մարդ է. եզդիների միության նախագահ

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ասաց, որ նա արժանի է այդ պաշտոնին: Թամոյանի փոխանցմամբ՝ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակահատվածում հետաքրքրվել է եզդիների խնդրով: Միության ղեկավարը կարծում է, որ Սարգսյանը, եթե ընտրվի նախագահ, կրկին իրենց չի անտեսի:

Արմեն Սարգսյանն արժանի է Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվելու: Նրա կարողությունները, մարդկային վերաբերմունքը թույլ են տալիս լինել այդ պաշտոնում: Նա վարչապետ աշխատեց 4 ամիս, բայց մենք այդ ընթացքում հանդիպեցինք, խոսեցինք եզդի համայնքի խնդիրների մասին, քննարկեցինք մեր մշակութային հարցերը: Նա ինտերնացիոնալ մարդ է: Նրա վարորդն այդ ժամանակ եզդի էր, անունը՝ Քարամ, ասում էր, որ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, շատ մարդկային»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Հարցին, թե՝ հասարակության շրջանում նրա հանդեպ բացասական վերաբերմունք կա միայն այն պատճառով, որ Սարգսյանը ՀՀԿ-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն է, Թամոյանը կրկին մատնանշեց Արմեն Սարգսյանի արժանիքները:

Ազիզ Թամոյանը՝ «ՀԺ»-ի հարցին՝ նախատեսվո՞ւմ է եզդի համայնքի հետ հանդիպում, ասաց, որ նախատեսվում է, բայց դեռ պարզ չէ, թե երբ:

Տպել
3464 դիտում

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ նախորդ տարվա համեմատ. վարչապետ

Արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել հիվանդանոց, անցնել հետազոտություն

«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ