Երկրի զարգացման տեմպը ՀՅԴ-ին չի բավարարում. ուզում են ՀՀԿ-ի հետ ամփոփել գործունեությունը

2018թ. փետրվարի 1-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաեւ առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարեւորումը: Ներկայացված զեկույցների եւ քննարկման արդյունքում կատարվեցին հետեւյալ հաստատումները.

Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված:

Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դաշնակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով:

Սահմանադրական օրենքների ընդունմամբ, օրենսդրական նոր կարգավորումներով ձեւավորվել են խորհրդարանական կառավարման անհրաժեշտ հիմքերը:

ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր:

Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձեւավորման գործընթաց է սկսվել:

Օրենսդրորեն հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորվում, որի գործունեությունը, ակնկալում ենք, վստահություն կներշնչի ոչ միայն հանրությանը, այլեւ տնտեսավարողներին ու ներդրողներին:

Պաշտպանության ոլորտում ընթացքի մեջ են «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի կայացմանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված՝ իրենց ծավալով եւ խորությամբ աննախադեպ բարեփոխումները:

ԵՄ եւ ԵԱՏՄ հետ միաժամանակյա եւ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ՝ ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման եւ բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր:

Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային եւ մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան:

Անշուշտ, աննախադեպ ծավալ եւ խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձեւավորած կարծրատիպերից եւ հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ: Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ Սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել  առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափը հաղորդել երկրի զարգացմանը եւ սոցիալական արդարության միջավայր ստեղծել: Հարկ է արձանագրել, որ բարեփոխումների հանդեպ դեռեւս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, եւ երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում:

Այս առումով անհրաժեշտ է՝

Հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ու լավատեսություն ձեւավորելու նպատակով՝ գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:

Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքներով ապահովել կառավարության, վարչապետի եւ նախարարների սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների եւ պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը: Հետագայում անդրադառնալ կառավարության կառուցվածքն էականորեն օպտիմալացնելու խնդրին:

Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ:

Հստակեցնել Հայաստանի տնտեսական կարգի սահմանադրական հիմք հանդիսացող սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բեւեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձեւավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ:  

Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կառավարության ծրագրում ամրագրված նպատակների կենսագործման ուղղությամբ՝ աղքատության 12 տոկոսով նվազեցում, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավում, սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորում, պարենային ինքնաբավության մինչեւ 75 տոկոսի ապահովում:

Անհրաժեշտ է գործնական քայլերով թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն:

Վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսաապահովման նվազագույն պայմանների ապահովումը եւ գնաճի ազդեցության մեղմումը:

Ձեւավորել պետական ռազմավարական անհրաժեշտ պաշարներ քաղաքացիներին աղետներից եւ սոցիալ-տնտեսական ռիսկերից ապահովագրելու համար:

Հասնել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, որպես մեկ միասնական հայության ամբողջացման՝ հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծմանը:

Նիստի վերջում առաջարկվեց, որ կառավարման նոր համակարգի ներդրումից հետո ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան համատեղ ամփոփի գործունեության մեկ տարվա արդյունքները եւ դրանք ներկայացնի Հայաստանի քաղաքացիներին:    

 

Տպել
2569 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է