Բաքվի ձյուդոյի աշխարհի առաջնությանը չմասնակցելը խնդիր է. ՀՀ ֆեդերացիան հարցը չի քննարկել

Բաքվում կայանալիք ձյուդոյի աշխարհի 2018 թ. առաջնությանը չմասնակցելը կարող է խանգարել Տոկիո 2020-ի ուղեգրեր ձեռք բերելու հարցում: Ապրիլին կայանալիք Եվրոպայի 2018 թ. առաջնությունից հետո բոլոր մրցաշարերը վարկանիշային են լինելու օլիմպիական խաղերի համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը նշեց, որ աշխարհի առաջնությունը հատկապես կարեւոր է:

«Չմասնակցելը մեծ բացթողում է, որովհետեւ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո սկսվում է օլիմպիական ուղեգրերի համար պայքարը: Եվրոպայի առաջնությունից հետո բոլոր մրցաշարերն արդեն վարկանիշային միավորներ են տալու, իսկ աշխարհի առաջնությունում լինում են ամենաբարձր միավորները»,- ասաց Նազարյանը:

Մասնակցել-չմասնակցելու հարցը  ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան դեռ չի քննարկել: Առայժմ թիմը կենտրոնացած է Եվրոպայի առաջնության վրա, իսկ աշխարհի առաջնությունը սեպտեմբերին է՝ մրցաշրջանի 2-րդ հատվածում:

«Դեռ Եվրոպայի առաջնությանն ենք պատրաստվում, աշխարհի առաջնությունն արդեն 2-րդ փուլն է: Կմոտենա այդ ժամանակահատվածը, ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կորոշեն: Եթե որոշեն, որ գնանք, կգնանք, եթե ո՛չ, ուրեմն չենք մասնակցի»,- ասաց նա:

Այս շրջանում Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Այն կավարտվի փետրվարի 6-ին: Հետո Ֆերդինանդ Կարապետյանը կմեկնի Փարիզ՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարի մասնակցելու, իսկ Արսեն Ղազարյանը հանդես կգա Ավստրիայում կայանալիք Եվրոպայի բաց առաջնությունում: Այնուհետեւ Կարապետյանն ու Ղազարյանը միասին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կմասնակցեն միջազգային հավաքի, ապա Դյուսելդորֆում կմրցեն «Գրան պրի» մրցաշարում:

Ավստրիայում կայանալիք Եվրոպայի բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ հավաքականի այն անդամները, որոնք անցած տարի առաջին անգամ են Հայաստանի չեմպիոններ դարձել: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է ապրիլի 26-28-ը Իսրայելում, հավաքականը եւս 2 մեկնարկ կունենա՝ մեկը Թբիլիսիում, մյուսը՝ Թուրքիայում:

Տպել
2518 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը