Մակրոնի հայտարարությունները բարկացրել են թուրքերին

Թուրքական մամուլն արձագանքում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարություններին։

Մասնավորապես՝ թուրքական «Sabah» պարբերականը «Մակրոնի երկրորդ ամբարտավան ելույթը» հոդվածում նշում է, որ Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին, որի ընթացքում ասել է, որ Ֆրանսիայում, այսպես ասած, «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» կհայտարարվի։

«Sabah»-ին բարկացրել են Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները․ առաջինը Աֆրինում թուրքական գործողությունների մասին էր, երկրորդը՝ Հայոց ցեղասպանության։ «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար պայքարը՝  պայքար է բոլորիս համար»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է պարբերականը։

«Milliyet»-ը եւս անդրադարձել է Մակրոնի հայտարարություններին' ավելի մեղմ ձեւակերպումներով։ Պարբերականը գրում է, որ Մակրոնը, լսելով հայկական լոբբիի ցանկությունները, այսպես ասած, հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարելու։

«Yeniçağ» -ն էլ «Մակրոնի հակաթուրքական նախաձեռնությունները շարունակվում են» հոդվածում գրում է, որ Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ մտցնել «ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրենք։ Պարբերականը հատուկ շեշտում է Մակրոնի՝ Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանի մասին արած հայտարարությունը, որ պետք է աջակցել մարդու իրավունքների պաշպաններին, ինչպիսին Փայլանն է։

Տպել
1352 դիտում

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը