Եթե հանկարծ ինձ ինչ-որ բան առաջարկվի, ես չեմ ընդունելու. Ռալֆ Յիրիկյան

Վարչապետ նշանակվելու համատեքստում «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի թեկնածությունն անցած տարիներին մի քանի անգամ քննարկվել էր: Այս տարի, առաջնորդվելով Սերժ Սարգսյանի ներկայացրած չափանիշներով, ՀՀԿ-ի, այսպես կոչված, այլընտրանքային ենթադրյալ թեկնածուների թվում էր  նաեւ «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վերջինիցս փորձեցինք պարզել, թե ինչով կբացատրի քաղաքականության մեջ իր անվան շուրջ պարբերաբար շրջանառվող լուրերը:

Ռալֆ Յիրիկյանի պատասխանը հետևյալն էր. «Պետք է հարց ուղղեք այն մարդկանց, ովքեր բազմիցս այդ լուրերը շրջանառաության մեջ են դնում, գնացեք և հարցրեք իրենց' ինչու՞ են նման բան անում»,- վրդովված ասած Ռալֆ Յիրիկյանը:

Մեր այն հարցին' գուցե հանրությու՞նն է ուզում տեսնել ձեզ բարձր պաշտոններում, Յիրիկյանը պատասխանեց. «Ես հանրության ցավը տանեմ»: Նա ավելացրեց, որ քաղաքականությամբ հետաքրքրված չէ, քաղաքականությունն իր համար նպատակ չէ, բայց չգիտի, թե ինչի են կրկնում անընդհատ այդ լուրերը:

«Կարծում եմ' ես բազմիցս արդեն հերքել եմ այդ հայտարարությունները և հիմա էլ պաշտոնապես հերքումները շրջանառվել են, դրանից հետո ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց, որ չի ձգտում և չի ուզում գտնվել քաղաքականության մեջ, գաղափար չունի, թե ինչ նպատակով են շրջանառության մեջ նման լուրեր դրվում:

«Եթե հանկարծ ինձ ինչ-որ բան առաջարկվի, ես չեմ ընդունելու»,- վստահեցնում է Յիրիկյանը: Մեր այն հարցին, թե նման առաջարկություն եղե՞լ է, Յիրիկյանը պատասխանեց, որ նման առաջարկություն չի եղել և, եթե էլ լինի ասելու է՝ «ներողություն, բայց չեմ ուզում»:

Թանկացումների երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին Յիրիկյանը չցանկացավ խոսել' ասելով, որ կա կառավարություն և կան համապատասխան մարմիններ, թեմաներնն իր ոլորտից դուրս են և չի ուզում մոլորեցնող տեղեկություններ կամ պատասխաններ տալ:

Վերջինս նշեց, որ նմանատիպ հարցերն իրենց մեջ այլ ենթատեքստ են պարունակում՝ կապված են քաղաքականության հետ, ուստի, հրաժարվում է պատասխանել: Երբ Ռալֆ Յիրիկյանին հարց ուղղեցինք, թե ինչու է քաղաքական հարցերից խուսափում, պատասխանեց. «Չեմ խուսափում, բայց չգիտեմ ինչի' այդ հարցերը միշտ ինձ են տրվում»:

                                                                                   Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4403 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն