Արմեն Սարգսյանին ոչ մի բարի քեռի չի օգնել. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Այսօր ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Երեւանի պետական համալսարան, հանդիպում է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Արմեն Սարգսյանը եղել է նաեւ իր հարազատ՝ ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ երկար տարիներ դասավանդել է:

Հանդիպման եւ Արմեն Սարգսյանի նախագահ լինելու հետ կապված մեր հարցերին պատասխանեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը.

- Պարոն Սիմոնյան, ի՞նչ նպատակով էր ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել համալսարանում: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

- Արմեն Սարգսյանը օտար չէ համալսարանին: Արմեն Սարգսյանի հետ, գոնե ես, առաջին անգամ հանդիպել եմ 1986 թվականին, երբ եկա համալսարան, իսկ նա արդեն դասախոսում էր տեսական ֆիզիկայի ամբիոնում: Նա համալսարանը շատ լավ գիտի, այստեղ շատ երկար տարիներ է անցկացրել եւ իր կապերը երբեք չի կտրել համալսարանի հետ: Շատ հազվադեպ է եղել, որ նա եկել է Երեւան ու չի հանդիպել համալսարանականներից գոնե մեկի հետ: Արմեն Սարգսյանն այսօր կիսվեց իր մտքերով, խոսեց այն մասին, ինչն արդեն հայտնի է, որովհետեւ մամուլում, հեռուստատեսությամբ՝ Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցում նա բոլոր հարցերին պատասխանել է: Հարցադրումներ եղան, իհարկե, եւ Արմեն Սարգսյանը բնապահպանական խնդիրների մասին, արտասահմանից ներդրումների հետ կապված, Բրիտանիայում հայ համայնքի հետ կապված գնահատականներ տվեց: Հարցադրումներ եղան նաեւ կրթության մասին այս վերջին օրենքի հետ կապված: Ես պետք է ասեմ, որ կրթության մասին նախագիծը, այն ինչ որ կա հիմա, եւ այն ինչ որ կար սկզբից, սար ու ձորեր են: Այսինքն՝ այս ընթացքում հանրապետության կրթական հասարակայնությունը, համալսարանները, ռեկտորների խորհուրդը, համալսարանի գիտխորհուրդը եւ ուրիշ բուհեր, անգամ մամուլը, շատ ակտիվ քննարկել են օրենքի նախագիծը, եւ այն տեսքը, որն այսօր ունի այդ նախագիծը, իմ խորին համոզմամբ, լավագույնն է՝ սկզբնականից սկսած: Բայց կարծում եմ, որ իհարկե կան դրույթներ, որոնք Ազգային ժողովում քննարկման առիթ կարող են հանդիսանալ:

Այդ հարցերը նաեւ այսօր այստեղ բարձրացվեցին: Արմեն Սարգսյանն այդ հարցի հետ կապված հենց սկզբից ասաց՝ ինքն այսօր հանդես է գալիս որպես Արմեն Սարգսյան եւ ո՛չ որպես նախագահի թեկնածու: Նա ասաց, որ ծանոթ է այդ նախագծին: Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը, իր անհամաձայնությունը հայտնելով, հարց բարձրացրեց նախագծի հետ կապված, մասնավորապես այն դրույթի, որ 70 տարեկանից մեծ անձինք չեն կարող բուհերում զբաղեցնել ղեկավար պաշտոն՝ դեկան, ռեկտոր եւ այլն, բայց դասախոս կարող են լինել: Արմեն Սարգսյանն այս հարցի հետ կապված նկատեց, որ, այնուամենայնիվ, շատ կարեւոր է այստեղ պահպանել բալանսը: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ երիտասարդությանը պետք է տեղ տալ, որ նրանք պիտի գան փոխարինելու մեծ տարիքի անձանց, բայց մյուս կողմից կա խնդիր, որի մասին շեշտեց նաեւ պարոն Սարգսյանը. կա նաեւ կուտակված փորձը երիտասարդներին փոխանցելու անհրաժեշտություն: Այնպես որ, պետք է բալանսը պահպանվի:

Հարցադրումներ եղան նաեւ ազգային ոգով դաստիարակության մասին. հայոց լեզվի, հայ լինելու մասին, հեռուստատեսությամբ վատորակ սերիալների, դրանց հաղորդման ժամերի խնդրի մասին եւ այլն: Կարեւոր հարց հնչեց արտագաղթի հետ կապված՝ ինչպես անենք, որ այն կասեցվի եւ Հայաստանն իր արժանի տեղը գրավի միջազգային ընտանիքում: Սրա հետ կապված էլ պարոն Սարգսյանն ասաց իր դրույթներն ու կարծիքը՝ մենք պետք է աշխատենք հզորանալ եւ՛ տնտեսապես, եւ՛ մշակութային առումով, եւ՛ քաղաքական: Արմեն Սարգսյանը նշեց, որ քաղաքական առումով մենք հասցրել ենք առաջընթաց ունենալ, ինչի լավագույն ապացույցն է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ հարմարավետ կլիմա պետք է ստեղծել Հայաստանում, որպեսզի ֆինանսական կապիտալը առեւտրական ու արդյունաբերական կապիտալը կարողանա գալ Հայաստան եւ այստեղ ներդրումներ անի:

- Կարո՞ղ ենք այս հանդիպումներից ենթադրել, որ Արմեն Սարգսյանը հաստատապես կընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը:

- Ես հույս ունեմ, եւ համալսարանականներն էլ հույս ունեն: Նախ եւ առաջ այն պատճառով, որ մենք կարծում ենք՝ Արմեն Սարգսյանը իսկապես կարող է եւ ունակ է զբաղեցնել այդ պաշտոնը՝ լինել պետության գլուխ: Մյուս կողմից՝ որոշումն իրենն է, եւ ինքը եւս շեշտեց, որ դեռ որոշում չի ընդունել: Կարծում եմ՝ բոլորս պետք է հարգենք այդ վիճակը: Համենայնդեպս, հույս ունեմ, որ այս հանդիպումների արդյունքում Արմեն Սարգսյանը կտա իր համաձայնությունը:

- Պարոն Սիմոնյան, Ձեր դրական վերաբերմունքն ակնհայտ է Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն ի՞նչ եք կարծում, եթե ոչ Արմեն Սարգսյանը, ապա ո՞վ կարող է լինել նախագահի կամ նախագահի թեկնածուի դերում:

- Դժվարանում եմ ասել, բայց Հայաստանի Հանրապետությունում այդպիսիք կան, դա միանշանակ, եւ ամենատարբեր տարիքի: Սակայն անուններ չեմ կարող տալ եւ իմաստ էլ չունի: Բայց, ուզում եմ շեշտել, որ համալսարանում Արմեն Սարգսյանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, նամանավանդ՝ մեր երկար տարիների փորձը դրա մասին է խոսում:

- Ելնելով սահմանադրական փոփոխություններից եւ այն հանգամանքից, որ այսուհետ նախագահը զգալի պակաս լիազորություններ է ունենալու, եւ երկրի ղեկավարն, ըստ էության, դառնալու է վարչապետ, ապա ըստ Ձեզ՝ Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու դեպքում որքանո՞վ կկարողանա բարեփոխումներ անել, գոնե կրթական համակարգում:

- Արմեն Սարգսյանը շեշտեց, որ անպայման գործելու է Սահմանադրությամբ իրենց տրվող լիազորությունների սահմաններում, եւ այդ սահմաններում նա կունենա հնարավորություն եւ ցանկություն՝ կրթական համակարգի եւ գիտության խնդիրներով: Եվ ինքը, վերջին հաշվով, կրթական եւ գիտական շրջանակներից ելած մարդ է: Արմեն Սարգսյանն այն մարդկանցից է, ով իր ծնողներից բացի ինքն է իրեն ստեղծել: Նրան ոչ մի բարի քեռի չի օգնել՝ դառնալ գիտնական, դառնալ դասախոս: Նա իր տաղանդի, բնավորության գծերի, համալսարանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ է կարողացել հասնել այն ամենին, ինչն ունի: Եվ բնականաբար Արմեն Սարգսյանը մի մարդ է, ով խիստ արժեւորում է գիտությունն ու կրթությունը: Նա այսօրվա հանդիպմանն էլ շեշտեց, որ կարծում է՝ 21-րդ դարի լիարժեք հասարակություն լինելու համար մենք պետք է ունենանք ուժեղ կրթագիտական համակարգ:

 

Տպել
6309 դիտում

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել