Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է ակնկալում բնակչության պաշտպանության գործում․ նախարար

31/01/2018 schedule15:15

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի եւ ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջեւ բնակչության պաշտպանության եւ պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի եւ ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին համագործակցության իրականացման ձեւաչափերը՝ փորձի փոխանակման եւ դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը եւ օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ԵՄ կողմը հաստատեց, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են եւ ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների եւ գործիքակազմի կիրառման, ինչպես նաեւ՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում: 

Տպել
710 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն