Լոռեցի զինվորի անակնկալ ու հուզառատ վերադարձը տուն (լուսանկարներ, տեսանյութ)

Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ ավագ սերժանտ Ավետիք Ղարաքեշիշյանը իր ընկերների հետ միասին անառիկ էին պահում  հայրենիքի սահմանները: Անքուն գիշերներ, լի դժվարություններ, սակայն դրանք ոչինչ էին հերոս տղաների համար, քանի որ նրանք քաջ գիտակցում էին, որ իրենք արթուն են, որպեսզի իրենց ծնողները, հարազատներն ու ընկերները հանգիստ քնեն:

Հունվարի ութից մեկնարկած զորակոչին հաջորդեց ժամկետային զինծառայողների զորացրումը: Հունվարի ութից նորակոչիկների խմբերը մեկնեցին՝ համալրելու 26-ամյա հզոր ու անպարտ բանակի շարքերը: Դրան զուգահեռ հայրական օջախներ վերադարձան հայրենիքին սրբազան պարտքը տված հայորդիները:

Ինչպես հայ տղային ու անպարտ զինվորին է վայել՝  խոստացավ ու տեր կանգնեց իր խոստմանը:

Ինչպես որ ճանապարհել էին, այդպես էլ զուռնա դհոլի հնչյուններով դիմավորեցին: Ավետիքը ծառայության մեկնել էր 2016-ի հունվարին, շուրջ 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Հիշում է՝ այդ օրերին ամեն ինչ խառն էր, ինքն իրեն նորակոչիկ չէր համարում: Ծառայության ընթացքում սովորածը իրեն շատ էր օգնել և զինծառայակից մյուս  ընկերների հետ անխախտ պահեցին հայրենիքի սահմանները:

Ծառայության ընթացքում Ավետիքը իր պարտականությունները լավ կատարելու համար բազմիցս արժանացել է խրախուսանքների:  Լինելով դիրքի ավագ՝ եւ՛ պատասխանատվությունն էր մեծ, եւ՛ պարտավորվածությունը: 

Ավետիքի վերադարձին սրտի թրթիռով սպասում էր մայրը: Անքուն գիշերներից ու հազարավոր աղոթքներից հետո տղան ծառայությունից հետո վերադարձավ: Հուզմունքն ու երջանկության արցունքները չէին թողնում, որպեսզի զինվորի մայրը կիսվի  հպարտության ու խաղաղության զգացումներով:

Բոլոր ծնողների ցանկությունն էլ, թերեւս, նույն է, որպեսզի զինվոր զավակները ծառայեն անփորձանք եւ  վերադառնան իրենց հայրական օջախներ:

Ծառայության ժամանակ, լինելով կարգապահ, բանիմաց եւ օրինակելի զինվոր, Ավետիքը խրախուսվել եւ նախագահի նստավայրում նա եւս 29 լավագույն արդյունքներ եւ դրական բնութագիր ունեցող զորացրված զինծառայողների հետ հանդիպել է նախագահին:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում:

Տպել
7759 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու