Նժդեհի արձանը հեռացնելը նախաձեռնել է հայտնի ալկագոլիկ Մարկովը. Բաղդասարյան (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ ստորագրությունների թիվն այնքան լինի, որ Հայաստանում որոշում կայացնեն ի վերջո հեռացնել արձանը, ասաց.

«Դա սադրանք է: Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական հայացքներ ունի, խմիչքի հետ բավականին սեր ունեցող անձնավորություն է, հայտնի ալկագոլիկ է, որը ուսումնասիրված է եւ, բնականաբար, այդ լոբբինգը պետք է աներ: Ռուսաստանի ամենաբարձր մակարդակների հետ այս հարցը պարզաբանված է, որեւէ խնդիր նրանք չեն տեսնում: Չի բացառվում, որ վաղն էլ այդ անձը հարց բարձրացնի Դումայում, որ Ադրբեջանում գտնվող անտուն շներին ապաստան տան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը թշնամու կողմից կազմակերպված ակցիա է:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե մի քանի ամիս առաջ էլ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության եթերով կարծիք հնչեց, որ Նժդեհը ֆաշիզմի հետ է ասոցացվում, սա էլ ՌԴ ՊՆ-ի լրատվամիջոցն էր, Ադրբեջանի հետ կապ չունեցող, Վահրամ Բաղդասարյանն ասաց.

«Դա Ձեզ է թվում, որ կապ չունի: Բնականաբար, 150 միլիոնանոց երկրում հնարավոր է, որ նմանատիպ մի քանի հոգի հայտնվեն, իսկ այնտեղ քիչ չեն լինի մարդիկ, որ մեր լավը չեն ուզի եւ Գարեգին Նժդեհի մասին բացասական կարծիքներ կասեն: Դրանք սադրանքներ են եւ այս հարցն ամենաբարձր մակարդակներում պարզաբանված է: Նժդեհը մեր ազգային հերոսն է, նա հայ ազգի կողմից  ընդունված անձնավորություն է»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ պարզաբանված ասելով նկատի ունի այդ դեպքը, երբ հարցը բարձրաձայնել էր «Զվեզդա» հ/ը-ն:

Բաղդասարյանի կարծիքով՝ նման ակցիաներ իրականացնում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լարվեն, միջազգային հանրությունն էլ տեսնի, թե՝ հայերը կապված են ֆաշիզմի գաղափարախոսության հետ:

Տպել
3053 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը