Էրդողանը դատի է տվել Հայոց ցեղասպանության մասին թվիթ արած ընդդիմադիր գործչին

30/01/2018 schedule13:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում, գրում է NTV.com-ը: 
 
Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիմքով հետաքննություն է սկսել: Քաֆթանջօղլուն մեղադրվում է Թուրքիայի պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ: 
 
Հայոց ցեղասպանության մասին գրառումը, ինչպես նաև նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ նա օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին:
 
Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի թվիթներից առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը: «Ո՞ւմ ձեռքերում է մնացել Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:
 
Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի այգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն որակելով սադրանք: Էրդողանը համոզված է` Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:
 
Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012-ի ապրիլի 24-ին: Նա թվիթերում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:
Տպել
888 դիտում

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

2019-ին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ. ամենաբարձրը Սյունիքի մարզում է

Երեւանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Ռեֆորմիստ Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են «բազեները»

Հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան 17 հասցեի բնակելի տանը. փրկարարները դեպքի վայրում են

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է բուք. ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը

Իմ աչքերը միշտ արցունքով են լցվում այդ դեպքը հիշելիս. Զոդի վթարի գործով ամբաստանյալը ցավակցեց տուժող կողմին

Դասադուլ եւ գործադուլ Գյումրու թիվ 19 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները պայքարում են նախկին տնօրենի վերադարձի դեմ

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը. Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից