ՀՀ ԱԻՆ-ը մշակում է Տավուշում ուսումնական հաստատությունների տարհանման պլանները

30/01/2018 schedule12:51

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշենել» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ, ս.թ. հունվարի 17-ից փետրվարի 11-ն իրականացնում է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այն իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Խաշտառակ, Սեւքար, Պտղավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքների եւ Իջեւան քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախագծի փորձնական կիրառումը հնարավորություն կընձեռի բացահայտել նախագծի թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ կիրառելիության հնարավորությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից:

Զուգահեռաբար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նաեւ մշակվում են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների համապատասխան վայրերում, ինչպես նաեւ տրամադրվում են աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ուսումնական նյութեր:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մշակվող աղետների ռիսկի կառավարման պլանի նպատակն է երեխաների եւ անձնակազմի անվտանգության ու նախադպրոցական ուսումնական հաստատության դիմակայունության բարձրացումն արտակարգ իրավիճակների ժամանակ: Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության եւ շրջակա տարածքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ եւ արդյունավետ արձագանքմանը եւ նախադպրոցական ուսումնական հաստատության գործընթացի անխզելիության եւ շարունակականության ապահովմանը:

Այն կնպաստի նախադպրոցական ուսումնական հաստատության աղետների ռիսկի կառավարման համակարգի ձեւավորմանն ու զարգացմանը, վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտմանը, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների մշակմանը, գիտելիքի եւ նորարարության միջոցով երեխաների ու անձնակազմի շրջանում անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված միջոցառումների մշակմանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության եւ վնասվածքների նվազեցման, ինչպես նաեւ գույքի պահպանմանը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի եւ հաստատվելուց հետո կներկայացվի նշված կրթօջախներին` մշակման համար:

Տպել
1056 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան