Ամեն երեխա իր «ղսմաթն» ու խնդիրն ունի. 9 երեխայի մայր (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակվող Կազանչյանները 9 երեխա ունեն, որոնցից 7-ը՝ անչափահաս: Երեխաներից ամենամեծը 20 տարեկան է, ամենափոքրը՝ 8 ամսական:

Երեխաների մայրը՝ Հասմիկ Անդրեասյանը, Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքն ապրում է սոցիալական նպաստով, ամուսնու բանվորության համար տրվող աշխատավարձով ու կենսաթոշակով: Երեխաներից երկուսն ամուսնացած են, 4-ը՝ դպրոցական: 15-ամյա աղջիկը ուսանող է, սովորում է Վանաձորում:

9 երեխաներից ամենափոքրը 8 ամսական տղան է: Մյուս 8 երեխաները աղջիկներ են: Տիկին Հասմիկի խոսքով՝ իրենց բազմազավակ ընտանիքը բազմաթիվ խնդիրներ ունի, տան պայմաններից սկսած ու սննդով վերջացրած. «Ոչ մի կոմունալ հարմարություն չունենք, երեխեքի սննդի հարցն է լուրջ մեզ համար»,- ասաց նա:

Ընտանիքը պետությունից ամսական 70 հազար դրամ է ստանում: 9 երեխա լույս աշխարհ բերած կինն ասում է, որ ամեն երեխա էլ իր «ղսմաթն» ունի. «Դե մի կողմից լավ ա, ամեն երեխա իր խնդիրն ու իր լավ կողմն ունի, ուղղակի պայմաններն են խնդիր, որ պայմանները ների, որ կարողանաս ճիշտ դաստիարակես երեխեքին»,- ասաց նա, նշելով, որ այլեւս չի պատրաստվում երեխա ունենալ:

Աղջիկներից 13-ամյա Մերիին երբ հարցրեցինք, թե ինչի կարիք ունեն, ոչինչ չասաց, միայն նշեց, որ լավ ու ջերմ ընտանիքի, որն այսօր իրենք ունեն: Աղջիկները չեն նեղվում իրենց բազմանդամ ընտանիքում ու չեն էլ բացառում, որ երբ ամուսնանան, գուցե իրենք էլ այսքան երեխաներ ունենան՝ անկախ պայմաններից ու սոցիալական ծանր վիճակից:

Ընտանիքի սոցիալական ծանր վիճակը բազմիցս են փորձել լուծել տարբեր հասարակական կազմակերպություններ ու անհատներ՝ նրանց տրամադրելով սնունդ, հագուստ, պարբերաբար վճարելով նաեւ կոմունալ ծախսերը: Ներկայումս ընտանիքին օգնելու պատրաստակամություն է հայտնել նաեւ «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնությունը:

 

Տպել
4598 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում