Այսօր մերօրյա հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 28 տարեկան

Այսօր՝ հունվարի 28-ը, մերօրյա հերոս Արմեն Ուրֆանյանի ծննդյան տարեդարձն է: Երեւի պատահական չէ, որ հայրենիքի նվիրյալ ու անսահման հայրենասեր կապիտանը ծնվել է հենց հայոց բանակի օրը:

15 տարեկանում տեյքվանդոյի եռակի չեմպիոն դարձած, լեզուների հրաշալի իմացությամբ Ուրֆանյանը դպրոցից հետո  հստակ որոշել է, որ պետք է ընտրի զինվորականի ուղին: Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Կապիտան Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը  Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ 

Տպել
2426 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ