Շատ կարեւոր է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, բայց ի՞նչ կապ ունի հասունության հետ. խմբագրական

Ի՞նչը կարող է համարվել մեր երկրի հասունության քննությունը: Այս հարցի մի քանի պատասխաններ կարծես ակնհայտ են:

Եթե, օրինակ, Հայաստանում անցկացվեն ընտրություններ, որոնց ժամանակ ընտրակաշառք չբաժանվի, իշխող կուսակցությունը չօգտագործի իր վարչական ռեսուրսը, ոչ իշխանական ուժերին ճնշումների չենթարկեն, ապա վստահաբար կարելի է ասել, որ դա մեր երկրի համար մի յուրօրինակ հասունության քննություն է:

Կամ, եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակը էականորեն իջնի, կամ, ասենք, արտագաղթի տեմպը շոշափելիորեն նվազի, աղքատության ցուցանիշը զգալիորեն նահանջի, պաշտոնյաները բիզնեսով չզբաղվեն, տնտեսության մեջ մրցակցությունը շեշտակի բարձրանա, դատարանները գոնե մի քիչ արդարադատություն իրականացնեն, իրավապահները դադարեն լինել այդ պահին գործող իշխանական ուժի անձնական գվարդիան, վերանա անպատժելիությունը, բարձրանա կրթության որակը...: Թերեւս սրանք են այդ «քննությունները»: Մեր՝ գրեթե 30- ամյա անկախ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում «հանձնել» հասունության այդ քննությունները:

Ու չի կարողանում «հանձնել» մի պարզ պատճառով: Սրանք ՀՀ իշխանությունների համար չեն համարվում «կարեւոր առարկաներ»: Երբեւէ լսած կա՞ք, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա արտագաղթի կանխումը, աղքատության կրճատումը, արհեստական մոնոպոլիաների վերացումը կամ կոռուպցիայի նվազումը գնահատի որպես «հասունության քննություն» պետության համար: Չեք լսել: Չեն ասել: Չեն համարում այդպիսին:

Իսկ ի՞նչն են համարում, ո՞ր «առարկաներն են» համարում կարեւոր: Երեկ Սերժ Սարգսյանը իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են այս տարի Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակին եւ Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասին է:

Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե «Անկախությունից ի վեր նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը Հայաստանի Հանրապետության համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն»: Սերժ Սարգսյանի պատկերացմամբ՝ տարեկան երեք հատ «նման մասշտաբի» միջոցառում ես անցկացնում ու վերջ՝ պետությունը դառնում է հասուն: Այդ պետությունից մարդիկ կարող են գլխապատառ փախչել, կոռուպցիան կարող է ներսից հոշոտել այդ պետությունը, ամբողջ տնտեսությունը կարող է բաժանված լինել մի քանի «գործարարների» մեջ... բայց դա հեչ, դա կարեւոր չի, կարեւորը, որ «նման մասշտաբի» միջոցառումները «պատշաճ» անցկացվեն:

«Նման մասշտաբի» միջոցառումների պակաս մենք չենք ունեցել: Ժամանակին ազգովի «նման մասշտաբի» շուրջպար էինք բռնել Արագածի շուրջ, ազգովի տոնում էինք Քրիստոնեության 1700- ամյակը, Երեւանը մեկ տարի շարունակ «Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր», շատ պատշաճ նշեցինք Ցեղասպանության 100-ամյակը....:  Բայց կարո՞ղ ենք ասել, որ մենք հանձնեցինք հասունության քննությունը:

Ի՞նչ խոսք, կարեւոր, նույնիսկ շատ կարեւոր է, որ նման միջոցառումներ անցկացվեն: Դա բարձրացնում է երկրի ճանաչելիությունը, նպաստում որոշակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ լուծելուն, կամ գոնե նպաստում, որ զբոսաշրջությունը զարգանա: Բայց ոչ մի կերպ, նույնիսկ մեծ, շատ մեծ վերապահումներով հնարավոր չէ «նման մասշտաբի» միջոցառումը գնահատել որպես պետության համար «հասունության քննություն»: Ու բացի այդ, «հասունության» այսպիսի չափորոշիչներ սահմանելը պատահական չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ իրական հասունության քննությունները իշխանությունը հանձնել չի կարող եւ նույնիսկ չի էլ փորձի: Այդ պարագայում մնում են միայն «նման մասշտաբի» միջոցառումները «պատշաճ անցկացնելը»:

Խբագրականը հրապարակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում: 

Տպել
3381 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ