Մյունխենում ներկայացվել է Հայաստանի պատմությունը, մշակույթն ու տմտեսությունը

26/01/2018 schedule22:58

Հունվարի 25-ին Մյունխենում՝ ԳԴՀ Բավարիա երկրամասի Առևտրի արդյունաբերական պալատում, տեղի ունեցավ Հայաստանին նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, «Բավարիայի ուխտագնացների միության» և «Դոկտոր Զասսե» ընկերության կողմից:

Միջոցառմանը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը և տնտեսական զարգացման հեռանկարները, մասնակցում էին Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, գործարարների, Գերմանիայի հասարական-քաղաքական հատվածի, ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի անդամներ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ելույթ է ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ այսօրինակ միջոցառումների ներկայացնելով որպես խթան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացումը հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը: Հայաստանը, լինելով քրիստոնեության օրրան և հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր, միևնույն ժամանակ նորովի է ներկայանում օտարերկրյա լսարանին՝ շնորհիվ իր հզոր ինտելեկտուալ ներուժի, նպատակասլաց և առաջադեմ երիտասարդության:

«Բավարիայի ուխտագնացների միության» նախագահ Յուլիուս Պաստն իր խոսքում անդրադարձավ հայ-գերմանական պատմական առնչություններին, կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերը միջեկեղեցական կապերի զարգացման գործում: «Դոկտոր Զասսե» ընկերության համանախագահ Քրիստինե Զասսեն նշեց, որ այս միջոցառումը կարող է ծառայել Հայաստանի ճանաչելության բարձրացմանը գերմանական լայն հասարակության շրջանակներում:

Միջոցառման մասնակիցների համար «Հայ եկեղեցու պատմությունը և ներկան» խորագրով դասախոսությունով հանդես եկավ աստվածաբանական, գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը: Հայաստանի զբոսաշրջային ոլորտի գրավչությունը, հզոր ներուժն ու զարգացման հեռանկարները ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Հրայր Բաղրամյանը՝ «Բացահայտել Կովկասի մարգարիտ Հայաաստանը» խորագիրը կրող իր դասախոսությունով: Բանախոսները պատասխանեցին նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

«Բավարիայի ուխտագնացների միությունը» փետրվարյան իր համարում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով ինչպես երկրի պատմությունը և մշակույթը, այնպես էլ՝ զբոսաշրջային ոլորտը: 

Տպել
2083 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը