Հայաստանում Գերմանիայի նորանշանակ պատվո հյուպատոսը գյումրեցի է

 

Գյումրու «Բեռլին» հյուրերի տունն այսօր առավել մարդաշատ էր, ժպիտները, ելույթներն ու կենացները՝ զուտ դիվանագիտական: Գյումրիում բացվեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսությունը:

Պատվո նորանշանակ հյուպատոսն էլ գյումրեցի է՝ Ալեքսան Տեր-Մինասյանը, որը տարիներ շարունակ հանդիսանում է « Բեռլին» հյուրերի տան տնօրենն ու, ըստ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի, երկար տարիներ դեսպանության վստահելի գործընկերն է:

«Հայաստանի հանրապետությունում մեր դիվանագիտական գործունեության ընթացքում միշտ զգացել ենք, որ այստեղ, Հայաստանի հյուսիսում հյուպատոսություն ունենալու կարիք է զգացվում: Այսօր այդ բացը լրացրել ենք, եւ հյուպատոսի հարցում էլ, վստահ ենք, որ չենք սխալվել»,- հայտարարեց Մաթիաս Քիսլերը: Ըստ դեսպանի, ընտրության հարցում երկար չեն երկմտել: Մինչ այս պաշտոնի ստանձնումը տարիներ շարունակ Ալեքսան Տեր-Մինասյանը համագործակցության տարբեր  կապեր է հաստատել եւ  հաջողակ ծրագրեր իրականացրել Գերմանիայի հետ: Ընդգծվեց հատկապես մշակութային ուղղվածությունը եւ այդ հարցերում  հյուպատոսի բանիմացությունը:

Երկու երկրների հիմնը լսելուց հետո դեսպան Քիսլերը հնչեցրեց  ԳԴՀ արտաքին գործերի նախարարության՝ պատվո հյուպատոսի նշանակման հրամանը, որին հետեւեց   նորանշանակ գյումրեցի հյուպատոսի երդման խոսքը: Այնուհետ՝ շնորհավորանքներ: «Սրտանց շնորհավորում եմ այս բարձր պաշտոնը ստանձնելու առիթով: Այս աշխատանքը որքան ծանր, նույնքան պատասխանատու ու պատվաբեր է, քանի որ նպատակ կա ամրապնդելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու Հայաստանի  ու Գերմանիայի միջև եղած կապերը: Լիահույս եմ, որ Ալեքսան Տեր-Մինասյանի ջանքերը կուղղվեն հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես հայ և գերմանացի գործարարների միջև նոր համագործակցության հաստատմանը»,- նշեց Շիրակի մարզպետ  Արթուր Խաչատրյանը:

Շիրակի մարզպետը նաեւ ներկաներին վստահեցրեց, որ   մարզպետարանը  կաջակցի այն բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին, որոնց իրականացումը կնպաստի  Հայաստանի,  մասնավորապես, Շիրակի մարզի զարգացմանը:

Ի դեպ, պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը:  Գործառույթների շրջանակը՝ տնտեսական կապերի հաստատում, զարգացում,  մշակութային ծրագրերի մշակում, իրականացում, անհրաժեշտության դեպքում նաեւ խորհրդատվական ծառայություններ: Հյուպատոսարանը կգործի հենց «Բեռլին» հյուրատանը:

Տպել
1396 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել