Ինչպիսին է Ազգերի լիգայի ձեւաչափը, որը Հայաստանին Եվրո 2020-ի ուղեգրի մեծ շանսեր է տալիս

Ազգերի լիգան ֆուտբոլային փոքր պետություններին, ինչպես օրինակ Հայաստանին, Եվրո 2020-ի ուղեգրի համար պայքարելու մեծ հնարավորություններ է տալիս: Այն ոչ զորեղ հավաքականներին թույլ է տալիս այդ իրավունքի համար պայքարել իրենց հավասար հավաքակնների դեմ: ՈՒԵՖԱ-ի այս նոր մցրաշարի ձեւաչափը դեռ նորություն է եւ շատ հարցեր է առաջացնում երկրպագուների շրջանում: Մասնավորապես հետաքրքրում է, թե ինչ ճանապարհով են թիմերը Եվրոպայի առաջնության ուղեգրեր նվաճելու:

Այստեղ հնարավոր է լինելու նվաճել Եվրո 2020-ի 24 ուղեգրերից 4-ը: Մնացածները խաղարկվելու են ֆուտբոլասերներին հայտնի ձեւաչափում՝ Եվրո 2020-ի ընտրական փուլում:

Ազգերի լիգան բաղկացած է լինելու խմբային փուլից ու փլեյ-օֆից: Մինչեւ խմբային փուլի վիճակահանությունը 55 հավաքականները, ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, բաժանվել էին 4 լիգաների՝ ուժեղից թույլ A, B, C, D:

Երեկ՝ հունվարի 24-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացավ խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում ձեւավորվեցին լիգաների խմբերը՝ 4-ական խումբ: Լիգաներից յուրաքանչյուրն անցկացնելու է իր առանձին մրցաշարը՝ բաղկացած խմբային փուլից ու փլեյ-օֆից (վերեւի լուսանկարում):

Փլեյ-օֆին մասնակցելու են խմբերի հաղթողները:

Բայց մինչեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլին հասնելը Եվրո 2020-ի ընտրական փուլում 20 երկրներ արդեն ուղեգրեր նվաճած լինելու են:

Եթե տվյալ խմբի հաղթողն արդեն ուղեգիր ձեռք է բերել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ապա նրա տեղը զբաղեցնելու է իր լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը:

Եթե, օրինակ, արդյունքում այնպես ստացվի, որ A լիգան փլեյ-օֆում մրցելու համար 4 մասնակից չունենա, ապա ազատ տեղը կզբաղեցնի B լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը, որը չի հաղթել լիգայի իր խմբում:

Երբ 16 թիմերը հայտնի դառնան, կբաժանվեն 4-ական մասնակից ունեցող խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կանցկացնի իր փլեյ-օֆը:

Փլեյ-օֆը կազմված կլինի 2 կիսաեզրափակչից եւ եզրափակչից: Եթե խմբային փուլում թիմերը մրցակիցների հետ 2-ական հանդիպում են անցկացնելու՝ տանը եւ դրսում, ապա կիսաեզրափակչում ու եզրափակչում ունենալու են 1-ական խաղ:

Կիսաեզրափակչում այդ հանդիպումը կայանալու է տվյալ զույգի այն թիմի հարկի տակ, որն ավելի լավ ցուցանիշներ է ունեցել Ազգերի լիգայում: Եզրափակչի մրցավայրը որոշվելու է վիճակահանությամբ: 4 եզրափակիչների հաղթողները նվաճելու են ուղեգրերը:

Խմբային փուլի խաղերը կայանալու են այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: Փլեյ-օֆերը, որոնց միջոցով վիճարկվելու են Եվրոյի ուղեգրերը, տեղի կունենա 2020 թ. մարտին:

2019 թ. հունիսին որոշվելու է ազգերի լիգայի հաղթողը: A լիգայի 4 խմբերի հաղթողների միջեւ անցկացվելու են կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար խաղը եւ եզրափակիչը:

A, B, C լիգաների խմբային փուլից հետո վերջին տեղերը զբաղեցրած թիմերը հաջորդ խաղարկությունում տեղափոխվելու են ավելի ցածր լիգա: B, C, D լիգաների հաղթողները հայտնվելու են ավելի բարձր լիգայում:

Հ.Գ. Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվել է D լիգայի 4-րդ խմբում: Խաղացանկը հետեւյալն է.

06.09.2018 Հայաստան-Լիխտենշտեյն

09.09.2018 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան

13.10.2018 Հայաստան-Ջիբրալթար

16.10.2018 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա

16.11.2018 Ջիբրալթար-Հայաստան

19.11.2018 Լիխտենշտեյն-Հայաստան

Տպել
2838 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են