Տնտեսության ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, գյուղոլորտում անկումը շարունակվում է

25/01/2018 schedule17:44

Հայաստանում 2017 թ-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.7% հավելաճ:

Այս մասին ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած 2017 թվականի հունվար-դեկտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկանքում։

Դատելով այս ցուցանիշներից եւ այն հանգամանքից, որ դրանք, որպես կանոն, գրեթե համընկնում են ՀՆԱ-ի աճի տվյալների հետ, փորձագետները եզրակացնում են, որ, ըստ ամենայնի, տարին կփակվի 6,5-7% տնտեսական աճով, ինչպես կանխատեսում էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը։

Հատկանշական է, որ 2011 թվականից ի վեր, ըստ ՏԱՑ-ի, սա տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է։ Ինչպես հիշեցնում է b4b.am-ը, նախկին ռեկորդը գրանցվել էր 2012 թվականին՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 7.2%-ով։

Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 12.6%-ով։

Նշենք, որ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտի 14.4% եւ արդյունաբերության ոլորտի 12.6% աճերով։ Այսինքն՝ աճել են Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերը: Մեկը՝ հիմնականում զբոսաշրջության, իսկ մյուսը՝ համաշխարհային շուկաներում պղնձի խտանյութի գնի եւ ՀՀ-ից դրա արտահանման ծավալների շեշտակի աճի արդյունքում:  

Հիշեցնենք, որ ի սկզբանե այս տարվա համար կանխատեսվում էր 3.2% աճ, սակայն կանխատեսումը հետո վերանայվեց։ 2017 թվականի վերջին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հայտարարեց, որ իրենց կանխատեսումներով՝ տարին կփակվի շուրջ 7%-անոց աճով։

Ըստ ՏԱՑ-ի հրապարակած տվյալների, կտրուկ աճել է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը: Այն 2017 թվականին կազմել է 6 մլրդ 425.6 մլն դոլար՝ 26.9%-ով ավելի շատ, քան 2016 թվականին։ Արտահանումն աճել է 25.2%-ով եւ կազմել 2 մլրդ 242.9 մլն դրամ, իսկ ներմուծումն աճել է 27.8%-ով եւ կազմել 4 մլրդ 182.7 մլն դրամ։

Արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է՝  1 մլրդ 939.8 մլն դոլարի չափով։

Շինարարության ոլորտը 2016 թվականը փակել է 2.2% աճով։ Անկում գրանցվել է միայն գյուղոլորտում՝ - 3%։ Ներքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 14%-ով եւ կազմել 2.6 տրլն դրամ։

Տպել
1661 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք