Ադրբեջանը կես տարի է դիվերսիոն ներխուժում նախաձեռնելու ռիսկի չէր դիմում. ինչու գնաց դրան

Օրերս, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում գրանցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:

Ինչի՞ հետ էր կապված հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման այս փորձը: Ավանդաբար ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ակտիվություն է ցույց տալիս շփման գծում՝ կախված Հայաստանում ինչ-որ իրադարձությունների կամ գործիչների հայտարարությունների հետ: Ու կարծես թե այս անգամ էլ բացառություն չէր:

Նախօրեին Արցախի հանրապետության ՊՆ նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է եղել նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: 

Նիստի ընթացքում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը իր զեկույցում նշել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՊԲ-ն առաջընթաց է գրանցել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, տրամաբանական շարունակություն է տրվել Ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացներին ու կատարել 2017-ի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

«Ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել, և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը: ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած գործողություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- վստահեցրել էր ԱՀ ՊՆախարարը:

ԱՀ Ռազմական խորհրդի նիստի հաջորդ օրն էլ,  Սերժ Սարգսյանը կարեւոր հայտարարություն արեց երեկ՝ ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում՝ ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ դա ուղղակի անհնար է: Այս խոսքերն այնքան վրդովեցրին ադրբեջանցի պատգամավորներին, որ նրանցից մեկին՝ անկանոն պահվածքի համար անգամ անվտանգության ծառայությունը հեռացրեց նիստերի դահլիճից:

Եվրոպայի պահպանողականների խմբի անունից հանդես եկող ադրբեջանցի պատգամավորի հարցին, թե՝ ինչո՞ւ Սարգսյանը չհիշատակեց Խոջալուի կոտորածի մասին, հիմա էլ փորձ է անում մոլորեցնել միջազգային հանրությանը, ինչպե՞ս է կարողանալու կազմակերպել Հայաստանի քաղաքականությունը, եթե պատրաստ չէ կատարելու ԵԽԽՎ-ի և այլ կազմակերպությունների բանաձեւերը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Խոջալուի դեպքերը չհիշատակեց շատ պարզ պատճառով, որովհետեւ հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Մութալիբովը հանգամանորեն եւ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր եւ հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները:

Տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը մեկնաբանեցին են մի շարք գործիչներ՝  հիմնականում այն կապելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: «Չի ստացվելու»,-  Twitter-ի իր միկրոբլոգում գրեց Բալայանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք: 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով այսօր գիշերն ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի ակտիվ գործողություններն ամենևին էլ նորություն չեն: Նա սակայն գիշերվա դիվերսիան կապեց  ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման հետ, որի արդյունքները ձեռնտու չէին Բաքվին, որովհետեւ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը: «Այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում»,-ասաց Քոչարյանը:

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ևս արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց, որ հնարավոր է՝ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կապված է ԵԽԽՎ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթի հետ.

«Այս թեմայով ես բազմիցս ասել եմ՝ իրականում Ադրբեջանի համար նման գործողությունների առիթ կարող է հանդիսանալ ցանկացած բան: Նույնիսկ եթե տեսնենք, որ սեպտեմբերի 1-ն ինչ-որ շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում, կարող են այդ օրն էլ մի որևէ բան փորձել կազմակերպել: Բացի դրանից, հիշենք, որ հունվարի 28-ն է: Իրենք այս փուլում ավանդաբար փորձում են մի բան ձեռնարկել, որպեսզի քննադատության առիթ տան: Իհարկե կարող է կապված լինել ԵԽԽՎ-ի երեկվա նիստի հետ էլ, որտեղ թե՛ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, թե՛ ադրբեջանական քարոզիչներից մեկին դուրս հրավիրեցին դահլիճից: Այսինքն՝ ադրբեջանական կողմի տրամաբանությունն այս դեպքում հնարավորինս վնաս հասցնելն է, հնարավորինս մի բան փչացնելն է: Առիթները շատ են, տարբեր են: Թե դրանցից որ մեկն առիթ հանդիսացավ այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձի, դժվար է ասել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ դիվերսիոն ներթափանցման փորձի դեմելու որոշմանը, ռազմական փորձագետն ասաց.«Փաստն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը, կարծես թե, առանձնապես չէր փորձում դիմել դիվերսիոն գործողությունների: Անցած տարվա փետրվարին կորուստներ ունեցան, վիրավորներ, և դրանից հետո այդքան էլ ռիսկ չէին անում: Հիմա երևի պետք էր ինչ-որ հաջողություն նկարել, այսպես ասած՝ անհամություն անել, դրա համար էլ որոշեցին ռիսկի դիմել: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հիմա փորձում է հերքել կորուստների մասին լուրերը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենց «հերքված» գործողությունների  մասին որոշ ժամանակ անց իմանում ենք, որ ինչ-որ հաշմանդամների, սպանվածների անուններ են հայտնվել և այլն: Այնպես որ հակված եմ հավատալու, որ իսկապես ինչ-որ բան փորձել են անել և կորուստներ են կրել այսօր: Սակայն չեմ կարող եթադրություններ անել՝ այս գործուղությունները շարունակական կլինեն, թե՝ ոչ»,-եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում: 

Տպել
6979 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք