Մարզերի բուժկենտրոնները կհանձնվեն կոնցեսիոն կառավարման. ո՞ր օլիգարխները հայտ կներկայացնեն

ՀՀ առողջապահության նախարարությունն իրավական հիմքեր է նախապատրաստում՝ մարզային այս կամ այն բժշկական կենտրոնը կոնցեսիոն կառավարման փոխանցելու համար:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ավելի վաղ անդրադարձել ենք առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի համապատասխան մոտեցմանը: Այդ պաշտոնում նշանակվելուց ի վեր տարբեր առիթներով նա կարծիք էր հայտնում, որ մարզերում գործող պետական առողջապահական հաստատությունների գործունեության արդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, եթե դրանք կառավարման հանձնվեն Երեւանում հաջողություններ գրանցած բուժկենտրոնների սեփականատերերին:  

Դրանից հետո, մեր տեղեկություններով, քննարկվել է օրինակ Գյումրու բժշկական կենտրոնը փոխանցել Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի կառավարմանը: Վերջինս, ինչպես հայտնի է, կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Ավելի ուշ, սակայն, նրա ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Գյումրու բուժհաստատության նկատմամբ որեւէ պատասխանատվություն ստանձնելը իրենց համար շահավետ տարբերակ չէ:

Ինչ վերաբերում է կառավարության վերանշյալ որոշման նախագծի անհրաժեշտությանը, դա հիմնավորելով՝ առողջապահության նախարարությունը մասնավորապես նշել է. «ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով համապատասխան մրցութային ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա հետագայում կազմավորվող մրցութային հանձնաժողովին՝ ընտրել հնարավորիս փորձառու, սահմանված չափանիշների բավարարող եւ տվյալ մարզում կոնցեսիոն կառավարման հանձնվող բժշկական կազմակերպության առավել արդյունավետ գործունեություն ապահովող կոնցեսիոներ»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 25-ի համարում:

Տպել
2310 դիտում

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան