Այսօր Սերժ Սարգսյանը վերջին անգամ ելույթ կունենա ԵԽԽՎ-ում. ադրբեջանցիները «գրոհելու» են

Այսօր՝ հունվարի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով, այնուհետեւ կպատասխանի նիստի պատվիրակների հարցերին:

Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից, նրա ելույթի համար նախատեսված է 20 րոպե, իսկ հարց ու պատասխանի համար՝ եւս 40 րոպե: Ընդհանուր առմամբ՝ Սերժ Սարգսյանին հատկացված է մեկ ժամ:

Վերջին անգամ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել 2013 թ․ հոկտեմբերի 2-ին: Այն ժամանակ Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանի՝ խաղատներում միլիոններ պարտվելու մասին իր սկանդալային հարցը, որը լայն հանրային քննարկումների թեմա դարձավ։

Այս անգամ հայկական պատվիրակությունից դեռեւս մարդ չի գրանցվել՝ Սարգսյանին հարցեր ուղղելու համար, թեպետ մինչեւ ելույթը հարցեր ուղղելու համար գրանցումը բաց է լինելու:  

Սերժ Սարգսյանին 2013 թ-ին հարցեր ուղղեցին նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչը եւ սպասելի էր։ Այս անգամ էլ, ինչպես վերջերս հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ադրբեջանական պատվիրակությունն ամբողջ կազմով գրանցվել է հարց ուղղելու համար:

Հինգ տարի առաջ Սարգսյանի համար ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելու առումով բավականին բարդ իրավիճակ էր, քանի որ Հայաստանը ընդամենը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 3-ին, հրաժարվել էր Եվրամիության հետ 3,5 տարվա ընթացքում բանակցած եւ համաձայեցրած Ասոցիացիայի պայմանագրից:

Այդ ժամանակ Սարգսյանը շատերի համար անսպասելի որոշում կայացրեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը եւ մասնակցել եվրասիական տնտեսական միության կազմավորմանը: Այդ մասին նա հայտարարեց Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Այժմ իրավիճակն այլ էլ: Հայաստանն անցյալ տարվա նոյեմբերին Բրյուսելում Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ փաստն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ ներկայացրեց որպես «հաջողության պատմություն»:

Սերժ Սարգսյանն այսօր ԵԽԽՎ ամբիոնից վերջին անգամ ելույթ կունենա՝ ՀՀ նախագահի պաշտոնում:

Տպել
2013 դիտում

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ

Կալանավորվել են զինված ավազակային հարձակումում գործած 4 անձինք՝ 2 պայմանագրային զինծառայող եւ տուժածի թոռը

Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամով սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան