Ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Արոյի որդին կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է

ՃՈ ոստիկանի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից գործով կալանավորված Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը կմնա կալանքի տակ:

Մեր տեղեկություններով, հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ Վարդանյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Բողոքը ներկայացվել էր հունվարի 15-ին: Պաշտպանական կողմը պահանջում էր վերացնել Սարգիս Վարդանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել նրան:

Ավելի վաղ գրել էինք, որ Սարգիս Վարդանյանը ընդունել է, որ «BMW»-ի ղեկին ինքն է եղել: Նա նաեւ ցուցմունք է տվել, որ եթե հիմնավորվի իր մեղավորությունը պատրաստ է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվել:

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են: ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նա գտնվում է կալանքի տակ: Կալանավորված է նաեւ նրա եղբայրը՝ Սերժ Վարդանյանը՝ կողոպուտի եւ խուլիգանության համար:

Տպել
2882 դիտում

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են

Որոշվել է Արցախի նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների հերթականությունը քվեաթերթիկներում

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սեւան-Գավառ ավտոճանապարհին բուք է, . ԱԻՆ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

Հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը