Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Կառավարությունը պատրաստվում է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրենքի ուժով պարտավորեցնել ավելի հրապարակային գործել: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության հունվարի 25-ի նիստում կներկայացնի օրենսդրական նոր փաթեթը: Փոփոխություններ կկատարվեն «Ընդերքի մասին» օրենքում, «Հարկային օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Օրենսդրական փաթեթը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի եւ Հայաստանի կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հանքարդյունաբերությունը օրենքով համարվում է հրապարակային գործունեություն, սակայն հրապարակայնության կարգավորմանն ուղղված դրույթ նախատեսված չէ օրենքում: Ուստի, պարզ չէ, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է ենթակա հրապարակման, ինչ սկզբունքով է իրականացվում նշված հրապարակումը: Չի հրապարակվում տրամադրված պաշարների քանակի, արդյունահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը: Հանքարդյունաբերողներն այդ տեղեկությունը չեն հրապարակում պատճառաբանելով, որ առեւտրային գաղտնիք է պարունակում նշված տեղեկությունը: Մինչդեռ ՀՀ օրենսդրությունում հստակ ամրագրված չի առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկության շրջանակը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել ընդերքն օգտագործողների ոլորտում առեւտրային գաղտնիք չհամարվող եւ հրապարակման ենթակա տեղեկությանը վերաբերող հարցերը:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի  դրությամբ անդամակցում են 51 երկրներ: Հայաստանը 2017 թվականի մարտի 9-ից հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր:

ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն`

պետության կողմից տրված թույլտվությունների

արդյունահանման ծավալների

պետությանը վճարված հարկերի և վճարների

ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման

սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ

Անդամակցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման համար կառավարությունը համագործակցել է միջազգային գործընկերների՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

Տպել
1540 դիտում

Լոգիստիկ, հարկային հարցերից մաքսային վարչարարության խնդիրներ. նախարարը հանդիպել է կոնյակագործներին և գինեգործերին

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

Զոհվել է 3 մարդ, թունավորման 13 դեպք է եղել. մեկ շաբաթում գրանցվել է 609 արտակարգ դեպք

Սինձո Աբեի կուսակցությունը հաղթում է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում

Եթե Վենետիկի հանձնաժողովն ասի, թե նախագահները բացարձակ անձեռնմխելի են, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը․ Սաֆարյան

Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու

Մեր առաջնահերթություններից է ՀՀ բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում. նախարար

Մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների համար. Գարեգին Բ

Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. Փաշինյան

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյանը՝ ԶՈւ-երում կանանց դերի մասին

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարարը՝ ՊՆ-ում առկա հաստիքների մասին

Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան

Տիգրան Ավինյանը կոչ է արել սփյուռքին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան (տեսանյութ)