Եթե ես իշխանություններին ծառայություն մատուցեի, ինձ պաշտոն կտային. Հրանտ Թոխատյան

2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը: Այս կապակցությամբ Երկիր ծիրանին հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»: Երկիր ծիրանին «Կանազ»-ի մշակութային կենտրոնի տրամադրումը Թոխատյանին՝ որակել էր ևս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, որը որոշակիորեն մանրամասնել է մշակույթի կենտրոնի հետ կապված մոտակա ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու ընթացքը: Թոխատյանն անդրադարձավ նաև իր հասցեին հնչեցրած որոշ հայտարարությունների:

Թոխատյանը նաև նշեց, որ փետրվարին 25–ին ընկերների՝ Հարութ Փամբուկյանի, Սերժ Թանկյանի, Վահե Պերպերյանի և այլոց հետ մեծ համերգային ծրագրով հանդես են գալու Միացյալ նահանգներում, իսկ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Կանազ» մշակույթի կենտրոնի վերանորոգմանը:

- Պարոն Թոխատյան, 2017 թվականի հոկտեմբերից «Կանազ» մշակութային կենտրոնը ձեզ են տրամադրել: Շենքն արդեն շահագործվու՞մ է, ակտիվ գործունեություն ծավալու՞մ եք, ի՞նչ ծրագրեր եք իրականցրել այս ընթացքում:

-Այժմ «Կանազ» մշակութային կենտրոնում կատարվում են նախագծային աշխատանքներ, որովհետև այնտեղ ավերակ է տիրում: Մոտավորապես մեկ տարուց ավել կպահանջվի, որ ամեն ինչ վերականգնվի և դարձվի էն, ինչ ես եմ ուզում: Դուք հիմա չեք պատկերացնի շենքի վիճակը, նախ, այն չի ջեռուցվում, որևէ բան հիմա անել այնտեղ անհնար է: Գարուն կգա, գոնե մի քիչ կտաքանա, այնտեղ արդեն փորձեր կլինեն: Մանկական խմբակը կսկսի իր առաջին քայլերը, մինչև պատրաստ կլինեն բեմերը:

Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ 99 տարով եք դիմել՝ շենքը վարձակալելու համար, որովհետեւ դա մաքսիմալ ժամկետն է. այն ծրագիրը, որը ներկայացրել եք եւ ուզում եք կյանքի կոչել, անհրաժեշտ է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներԻ՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ եք նախատեսել իրականացնել:

- Ուզում եմ, որպեսզի այնտեղ լինի թատերական դպրոց, դպրոց՝ շատ լայն իմաստով, որովհետև երեք տարիքային կատեգոիրա է լինելու՝ 4-ից մինչև 8,9 տարեկան երեխաներ, 10-15 տարեկաններ և դրանից բարձր: Երեխաները սովորելու են տարբեր թատերական մասնագիտություններ, սկսած դերասանի վարպետությունից վերջացրած ձայնից, ինտոնացիայից: Դերասանը պետք է փոքրուց բեմական շարժում իմանա, պարել, նկարել, խեցեգործություն և այլն: Ես չգիտեմ՝ վաղը այդ երեխաներից ինչ-որ մեկը կընտրի դերասանի մասնագիտությունը, թե՝ ոչ, բայց կլինի կիրթ և բազմակողմանի մարդ:

- Շենքը մնում է պետական, և դուք վարձավճար ե՞ք տալիս, թե՞ անվարձահատույց է:

- Դա անվարձահատույց է, չէ՞ որ այնտեղ ես ծախսեր եմ կատարում: Վարձի դիմաց կատարում եմ ծախսեր, ինչպես որ ընդունված է  անվարձահատույց շենքեր վերցնելու դեպքում: Փետրվարին 25–ին ընկերներիս օգնությամբ Միացյալ նահանգներում մեծ համերգային ծրագրով հանդես կգանք, որին կմասնակցեն այնտեղ գտնվող ինձ մտերիմ դերասաննները, երգիչները, կլինի Հարութ Փամբուկյանը, Սերժը Թանկյանը, Վահե Պերպերյանը: Համերգի ամբողջ հասույթը բերելու եմ շենքի ծախսերն իրականացնելու համար:

- Զարուհի Փոստանջյանը հայտարարություն էր արել, որ «Կանազ» մշակույթի պալատը 99 տարով ձեզ են տվել` լռելու և իշխանություններին ծառայելու համար: 

- Եթե ես իշխանություններին ծառայություն մատուցեի, ինձ պաշտոն կտային, կտային որևէ հնարավորություն մեծ գումարներ վաստակելու, կտային վերանորոգված, լավ վիճակում գտնվող թատրոնի շենք, ոչ թե քանդված: Ո՞րն է իմ ծառայությունը իշխանություններին, կխնդրեի՝ գոնե մեկ օրինակ բերեիք: Եթե ես այնտեղ փորձեի կառուցել հանրախանութ, բենզալցակայն կամ բիզնեսի հետ առնչվող որևէ բան, այդ դեպքում քննադատությունը կարող է ընդունեի: Սարքում եմ մշակութային կենտրոն, որի ներդրումային ծրագիրը մոտավորապես մեկ միլիոն դոլար է, դուք համարում եք, որ դա լավությու՞ն է ինձ: Նման քննադատություններին շատ սառն եմ վերաբերվում: Որպես 60 տարեկան մարդ, ես կարող եմ դրա մասին խոսել և ասել, որ առաջին անգամ Երևանում կլինի մի շենք, որը «օբյեկտ» չի դառնա, այլ կդառնա մշակութային կենտրոն հատուկ երեխաների համար: Կենտրոնը ինձ համար եկամտաբեր չի կարող լինել:

- Բայց չէ՞ որ կենտրոնը վճարովի է լինելու, երեխաներն այնտեղ անվճար չեն սովորելու:

- Մեկ միլիոն դոլար է ծախսվելու, որքան էլ վճարովի լինեն դասերը և այլն, միևնույն է, մանկական մշակութային կենտրոնը և դպրոցը չեն կարող այդ գումարը վերադարձնել: Իսկ թե ինչի են ինձ տրամադրել, ես չգիտեմ, ես եմ դիմել, ինձ են տրամադրել, ուրիշը դիմեր, գուցե իրեն տրամադրեին: Երևի թե տարիների իմ փորձը և արածս աշխատանքը թույլ են տվել ինձ դիմել նման հարցով, որովհետև մանկական թատրոն ունենալը իմ երազանքն էր: Չէր ստացվում, որովհետև տեղ չկար:

 Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվաի 25-ի համարում: 

 

Տպել
13398 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է