Երևան
15 °C
ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել այսօրվա խորհրդարանական լսումների վերաբերյալ՝ դրանք անվանելով կեղծ:
«Այսօր ժամը 11։00-ին թանկացումների թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին մասնակցել է նաև ԵԼՔ դաշինքը։
Լսումների մեկնարկին դաշինքի անդամները գրանցվել Էին ելույթ ունենալու համար։ Ընդմիջումից հետո լսումները նախագահող Արա Բաբլոյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություններից կարող են ելույթ ունենալ միայն երկու հոգի՝ այդպիսով սահմանափակելով ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթները։
Ընդունելով ի գիտություն՝ ԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր ելույթ ունեցան, որից հետո գրանցված Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը և Անի Սամսոնյանը համբերատար սպասել են իրենց ելույթների հերթին։
Ընթացքում նկատել են, որ ելույթ ունեցողներին ամբիոնի մոտ հրավիրում են ընտրողաբար, իսկ Արա Բաբլոյանը իր օգնականին հրահանգում էր դահլիճում փնտրել նոր մարդկանց, ովքեր կցանկանան ելույթ ունենալ։ Այդպես արհեստականորեն ներգրավելով ինչ-որ մարդկանց և երկարաձգելով ժամանակը՝ պարոն Բաբլոյանը միտումնավոր խոչընդոտում էր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հերթը։ Աղմուկ բարձրացնելուց և դաշինքի անդամներին՝ իրավունքով տրված ելույթի ժամանակը պահանջելուց հետո հայտարարվեց, որ իրենք սխալվել էին և պետք է ոչ թե խորհրդարանական խմբակցություններից ելույթ ունենար երկու հոգի, այլ ամբողջ քաղաքական ուժից։ Այնուհետև ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամներին մոտեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փորձեց բանակցել ու համոզել, որ պատրաստ են ձայն տալ երեքից միայն մեկին։ Նա նշեց նաև, որ եթե դաշինքի ներկայացուցիչները գրանցված չլինեին որպես ԵԼՔ, նրանց ձայն կհասներ։ Այսինքն՝ միտումնավոր բացառել են ԵԼՔ դաշինքով գրանցված բոլոր ելույթները։ Դաշինքի անդամները հրաժարվել են առաջարկից և բոյկոտելով լքել դահլիճը։
Նշենք նաև, որ լսումներից հետո Արա Բաբլոյանը ևս ելույթ ունեցավ, այդպիսով դառնալով երրորդը ՀՀԿ-ի ելույթ ունեցողներից։
Միաժամանակ նշենք, որ ՀՀԿ-ի այս քայլով բացահայտվեց ԱԺ լսումների իմիտացիան, և կարող ենք ասել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց այդ լսումները»,-ասված է հայտարարության մեջ։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ