«Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համացանցում շնորհավորանքներ է ստանում հայ երկրպագուների կողմից: Նրան նոր հաղթանակներ ու նվաճումներ են մաղթում: Հույս են հայտնում, որ «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դեռ ցույց կտա՝ ինչ է նա կորցրել: Բայց միաժամանակ այնպես էլ չէ, որ երկրպագուները լիաթոք ուրախ են: Ինչպես ասում են, սրտները կախ է. սա հետքայլ է Մխիթարյանի կարիերայում:  

«Փյունիկ», Դոնեցկի «Մետալուրգ», Դոնեցկի «Շախտյոր», Դորտմունդի «Բորուսիա», «Մանչեստեր Յունայթեդ»... «Արսենալ». առաջին անգամ ՀՀ հավաքականի ավագը նոր ակումբ տեղափոխվելով՝ առաջընթաց չի գրանցում: Որքան էլ լոնդոնյան թիմը հեղինակավոր է, որքան էլ նրա դավանած ֆուտբոլը գրավիչ է ու սիրված ընդհանրապես ֆուտբոլասերների եւ ոչ միայն թիմի երկրպագուների համար, վերջին տարիներին այն ընդամենը պայքարում է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար քառյակում տեղ գրավելու համար, մինչդեռ «Յունայթեդը», որքան էլ դժվարությամբ է խելքի գալիս լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, երազում է ազգային առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին:

«Արսենալում» Մխիթարյանը Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար չի պայքարելու: Առավելագույնը կարող է մտածել գավաթային տիտղոսների ու Եվրոպա լիգայի մասին, որտեղ բնականաբար մրցակիցները հեշտ ու հանգիստ չեն զիջելու, գավաթն ու Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքը: «Արսենալից» աստղային, ինչպես, օրինակ Ռոբին վան Պերսին (դեպի ՄՅՈՒ) կամ թիմի խորհրդանիշ Թիերի Անրին (դեպի «Բարսելոնա») խաղացողները թիմից հեռանում են նոր տիտղոսներ նվաճելու համար: Նույն Ալեքսիս Սանչեսը, որի հետ Մխիթարյանը տեղերով փոխվեց, որոշեց գնալ ավելի հզոր ակումբ: «Արսենալի» 4-րդ տեղը նույնիսկ մեմերի ու կատակների թեմա է:

Ֆուտբոլային թեմաներով ծաղրանկարներով հայտնի Օմար Մոմանիի հերթական աշխատանքը. Մոուրինյոն Ալեսիս Սանչեսին ասում է, որ իրենց նպատակը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում, Վենգերը Մխիթարյանին ասում է, որ պայքարելու են 4-րդ տեղի համար:

Դրական կողմեր «զինագործների» շարքերը համալրելը նույնպես ունի: Նախ Մխիթարյանն ավելի շատ խաղաժամանակ կստանա: Հարձակվող Թեո Ուոլքթն օրերս տեղափոխվել է «Էվերթոն», Սանչեսը եւս հեռացավ: Թեեւ Վենգերը հարձակվողական ոճի խաղացողների ընտրություն ունի, բայց դժվար թե Մխիթարյանին թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է դարձրել պահեստայինների նստարանին թողնելու համար:

Բացի այդ՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստը մարզչի պատճառով ավելորդ լարվելու առիթ չի ունենա: Վենգերը Մոուրինյոյի նման չի փորձում լրագրողներին ու խաղացողներին անընդհատ ինչ-որ բան ապացուցել: Ֆուտբոլիստներին ճնշման տակ չի դնում, իբրեւ թե մոտիվացնելու, «թասիբի գցելու» համար, նրանց խաղային դիրքերն առանց պատճառի չի փոխում, ինչպես Մոուրինյոյն, որն ամեն կերպ աշխատում է արդարացնել իր փիլիսոփայությունը, թե խաղացողը բոլոր դիրքերում էլ պետք է կարողանա խաղալ: Վենգերը չի շտապում, գտնում է խաղացողների ուժեղ կողմերը, օգտագործում դրանք, իր սաներին այնքան հնարավորություն է տալիս, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք լիովին ցուցադրեն իրենց ունակությունները: Մխիթարյանի դեպքում էլ՝ նման խոստում է տվել:

«Իմ մարտահրավերն է լինելու այնպես անել, որ Մխիթարյանն ամբողջությամբ ցուցադրի իր տաղանդը: Գիտենք, որ դա միանգամայն հնարավոր է, քանի որ նա մինչեւ հիմա շատ լավ է աշխատել: Հետեւաբար հիմա նա նոր մարտահրավեր ունի, եւ ցանկանում ենք օգնել նրան, որ հաջողության հասնի այդ հարցում»,- ասել է ֆրանսիացի մասնագետն ակումբի պաշտոնական կայքին:  

Բայց ամեն դեպքում, եթե Մխիթարյանը չի ցանկանում բավարարվել միայն գավաթային հաջողություններով ու առաջատար քառյակում ընդգրկվելով, «Արսենալը» լավագույն տարբերակը չէ: Իսկ ժամանակը նրա դեմ է աշխատում: 29 տարեկան է: Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը կփորձի վերգտնել իր խաղը, հաստատվել թիմի կազմում, եւ քիչ հավանական է, որ ամռանը փոխի թիմը: Հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի 30 տարեկան: Ամեն մեկը չէ, որ այդ տարիքում գրավում է գրանդների ուշադրությունը, բայց 2019-ի ձմեռը կարող է հավակնոտ ակումբում հայտնվելու եւս մեկ, գուցե վերջին հնարավորությունը լինել: Հակառակ դեպքում «Արսենալը», որի հետ նա կապված է 3.5 տարվա պայմանագրով, հնարավոր է՝ ՀՀ հավաքականի ավագի վերջին մեծ ակումբը դառնա:

Դեռ հայտնի չէ՝ երբ է Մխիթարյանն առաջին խաղն անցկացնելու թիմի կազմում: Արսեն Վենգերն ասել է, որ դա կախված է նրա մարզավիճակից: Վաղը՝ հունվարի 24-ին, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալելու են «Չելսիին» (առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով): Ըստ բրիտանական մամուլի՝ վաղը նա հաստատ չի խաղա, քանի որ «Յուանյթեդի» կազմում այդ մրցաշարին արդեն մասնակցել է: Մխիթարյանի նորամուտը սպասվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսիի» դեմ խաղում:

Հ.Գ. Այս պահին «Արսենալը» Պրեմիեր լիգայում 6-րդն է: 24 տուրերից հետո ունի 42 միավոր: Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս է մնացել: Անգլիայի լիգայի գավաթում կիսաեզրափակչում է: Եվրոպա լիգայում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ մրցակիցը շվեդական «Էստերսունդն» է:

Տպել
5349 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս