Վթարված մեքենաները մաքսազերծվում են ավելի թանկ, քան նախկինում. ահազանգ

Ավտոմեքենա ներկրողներին հերթական փորձությունն է սպասվում: Այս անգամ մաքսային ծառայությունում: «Հայկական ժամանակ»-ին դիմած անհատ ներկրողները ահազանգեցին, որ վթարված մեքենաների դեպքում մաքսային մարմնում սկսել են մինչեւ 100 տոկոս մաքսազերծման գումար գանձել:

Բանն այն է, որ վթարված մեքենան, եթե բերվում է Հայաստան, ապա այն անցնում է համապատասխան փորձաքննություն, որոշվում է վթարվածության աստիճանը, ապա գումարվում է բնապահպանական վճարը, մաքսատուրքի դրույքաչափը ու որոշվում է մաքսազերծման արժեքը: Նախկինում վթարված մեքենաների դեպքում կիրառվում է մաքսազերծման արժեքի մոտ 52 տոկոսը, սակայն այժմ այդ վճարները հասել են 80-ից 100 տոկոսին:

Քաղաքացիների մի ստվար զանգված նախկինում արտերկրից վթարված մեքենա էր ներկրում, Հայաստանում դա նորոգում էր եւ ավելի էժան էր արժենում, քան նույն մեքենան սարքին վիճակում ներկրելու պարագայում:

Վթարված մեքենաները Հայաստան բերվելուց անցնում են փորձաքննություն, որից հետո մաքսային ծառայողները որոշում են մաքսազերծման ընդհանուր արժեքը: Այսօր այդ գումարը հաշվարկվում է չվթարված մեքենայի մաքսազերծման արժեքից 10-ից 20 տոկոս պակաս:

Նման փոփոխություն մաքսային ծառայությունում կարող է լինել հետեւյալ պատճառաբանությամբ. նախորդ տարիների Հայաստան են ներմուծվել բազմաթիվ վթարված մեքենաներ, որոնք այստեղ մաս-մաս քանդվել են եւ որպես պահեստամաս արտահանվել ԵԱՏՄ անդամ երկրներ: Արդյունքում շուկայականից անհամեմատ էժան գնվում պահեստամաս է հայտնվել ԵԱՏՄ-ի շուկայում, որը միության անդամ երկրներում դժգոհության առիթ է տվել: Պահեստամասերը էժան են եղել, քանի որ Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ցանկացած ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվում: Խնդրի վերաբերյալ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին գրավոր հարցում ենք ուղարկել:

Տպել
5657 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին