Թումանյանի սողանքի պատճառով բնակիչները կտարհանվեն (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

Ժամ առ ժամ ճաքերը լայնանում են ու խորանում, ինչն իր հետ բազմաթիվ խնդիրներ ու սպառնալիքներ է առաջ բերում: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր այցելել է դեպքի վայր, տեղում ծանոթացել իրավիճակին ու փորձել լուծման ճանապարհներ գտնել:

Նախարար Դավիթ Տոնոյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ իր կողմից հանձնարարական է տրվել Թումանյան համայնքի ղեկավարին սողանքային գոտում բնակվող բնակիչներին անհապաղ տարհանել:

Վտանգը առկա է մինչեւ հիմա, սակայն այն դեռեւս չեզոքացված չէ:

Սողանքի հետեւանքով առաջացել է փլուզում, որը վտանգում է ոչ միայն երկաթագծի աշխատանքը, այլ նաեւ M-6 միջպետական ճանապարհը, որը փլուզման հետեւանքով ամեն պահի կարող է փակվել՝ իր հետ բերելով մեծ աղետ:

«Առաջնահերթ ջրահեռացման հարցն է կարգավորվել, ռիսկն է նվազեցվել, սակայն վտանգը առկա է»,-ասաց նախարարը, նշելով, որ սողանքային գոտին ընդգրկում է մոտ 2 հեկտար տարածք:

Տարածքում բնակություն հաստատած ընտանիքները Armtimes.com-ի հետ զրույցում պատմեցին, որ սողանքային պրոցեսին հաջորդել է մեծամասշտաբ փլուզումը, իսկ բնակարանում մնալը վտանգավոր է իրենց համար, սակայն թե որտեղ կտեղավորեն իրենց՝ հայտնի չէ. «Այլ տարբերակ չունենք մենք, մենք հլա ջանդամ, երեխեքի կյանքն է վտանգված»,- նշեցին բնակիչները:

Երկրաբանները դրոնների միջոցով լայնամասշտաբ հետազոտություններ են իրականացնում: 

Տպել
4387 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան