Ծեծում են դատարանում, երկրում կա 109 քաղբանտարկյալ. բաց նամակ Սարգսյանին սպասող Մակրոնին

Սերժ Սարգսյանի Ֆրանսիայի կատարվող այցի առիթով, Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն հայտնել է իր մեծագույն մտահոգությունը՝ կապված երկրում մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ, որոնց համակարգային բնույթը էլ ավելի բացահայտ է դառնում։

Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն բաց նամակ է հղել Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին, Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին, Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյին, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն տեղեկացվել է, որ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի շարք բարձր մակարդակի այցելություններ կատարել Ֆրանսիա՝ Փարիզ, այնուհետեւ Ստրասբուրգ։ Հունվարի 22ին եւ 23ին պլանավորված իր այցի շրջանակներում նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին, Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին, ինչպես նաեւ Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին։

Քաղաքապետարանում նախագահ Սարգսյանը կհանդիպի քաղաքապետ Անն Իդալգոյին եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հունվարի 24-ին նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նապագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով»  եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն  Ջիանի Բուքիքիոյին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահին։

Հայաստանի հանրապետության նախագահի՝ Ֆրանսիայի հանրապետություն կատարվող այցի առիթով, Հայաստանiի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն ցանկանում է արտահայտել իր մեծագույն մտահոգությունը՝ կապված այս երկրում մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ, խախտումներ, որոնց համակարգային բնույթը էլ ավելի բացահայտ է դառնում։

Խորհրդային ժամանակներից միակուսակցության գաղափարը ժառանգած Հայաստանը այն երկրներից է, որոնք չկարողացան ընդունել գոյությունը այնպիսի մի ընդիմության, որը լինի իրական եւ բազմատեսակ։ Յուրաքանչյուր բողոք դիտարկվում է որպես այլախոհություն եւ դատական հետաքքնության է ենթարկվում. եւ աստեղ խոսքը գնում է իր հայացքների  համար հետապնդման ու ծանր պատժի ենթարկվելու մասին։ Արտառոց բան է, որ հազիվ 3 միլլիոն բնակիչ ունեցող հանրապետությունում, որը հենվում է ընտրությունների ենթադրյալ օրինականության վրա, այդպիսի մեծ քանակով դատական գործընթացներ հարուցվեն՝ պետության դեմ դավադրության մեղադրանքով ՝ 2016 թ-ից ի վեր ոչ պակաս, քան 6 դատական գործընթացներ են սկսվել Հայաստանում, որոնց խիստ թերի կատարված նախաքքնությունների արդյունքում թիրախում են հայտնվել նախկին նախարարներ ու քաղաքական ակտիվիստներ։ Եվրոպական երկրները, որոնք բարձր են կարեւորում օրենքի գերակայությունը, իրենց մտահոգությունների կէնտրոնում պետք է դնեն մեղադրանքի ու առաջադրված անհամաչափ ծանր պատիժների խնդիրը։

Այս իրավիճակն էր, որ հանգեցրեց 2016 թ-ի հուլիսի 17-ին տեղի ունեցած Սասնա Ծռեր խմբի աբստամբության լայնամասշտաբ սատարմանը ժողովրդի կողմից։ Աբստամբության ժամանակ օկուպացվել էր ոստիկանական բաժանմունք Երեւանում։ Սասնա Ծռերը գնացել էին այդ քայլին, քանի որ հասկացել էին, որ համակարգը փոխելու ժողովրդավարական ճանապարհը արգելափակված է։ Նրանք հասկացել էին, որ 2008 եւ 2013 թթ-ի նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի ազգային անվտագության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ, ՊԱԿ-ի իրավահաջորդ, եկել է գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությնների եւ վերահսկել 2015 թ-ի դեկտեմբերին Հայաստանի օրենսդրության փոփոխությունը, ինչն իրեն թույլ կտա կառավարել երկիրը որպես ՀՀ վարչապետ սկսած 2018 թ-ից անսահմանափակ ժամկետով։

Դրանից հետո ճնշումները խստացան մինչեւ իսկ սովորական ցուցարարներին ծեծի ենթարկելու աստիճան։ Նրանցից ոմանք մինչ այսօր դատվում են նույն դատարաններում, ինչ քաղաքական ակտիվիստները, որոնք հետապնդվում են հրապարակային ելույթների համար, առանց որեւէ ապացուցված փաստի։

Մեղադրայլներին ծեծի էին ենթարկում հենց դատարաններում, իսկ նրանց փաստաբանները ենթարկվում էին բազում ճնշումների․ ինչպես դատարանի մուտքի մոտ անօրինական խուզարկումները, չհաշված դատապարտյալների բարեկամների եւ հարազատների հասցեին հնչեցված բազմաթիվ սպառնանքերը։

Չնայած հայաստանյան համակարգի արդիականացման նպատակով Եվրոպական Միության Արդարադատության գործողությունների ծրագրին եւ եվրոպական ստանդարտներով 250 դատավորների վերապատրաստմանը, դատական գործերի ընթացքը ոչ մի առաջընթաց չի արձանագրում իրավունքների պաշտպանության տարրական ոլորտում։

Եվրոխորհուրդը վերահսկում եւ ստուգում է բարեփեխումների նպատակով (Արդարադատության գործողությունների պլան) իր կողմից կատարված դրամաշնորհների օգտագործումը, ինչպես նաեւ խոստումների ժամանկին կատարումը։ Ինչու՞ ՀՀ նոր օրենսգիրքը, որը մշակվել է 2012 թ-ին եվրոպական փորձագետների հետ համագործակցելով, եւ որը ենթադրում է նախնական հաստատման համար նախատեսված ժամկետը հնարավորինս կրճատելու միտում, 2018 թ-ին դեռեւս ներկայացված չէ Հայաստանի հանրապետության Ազգային ժողով։

Այսօր Հայաստանում կան 109 քաղաքական բանտարկյալներ, որոնք գտնվում են ճաղերից այն կողմ։ Ցուցակը վերջնական չէ։ Մենք ցանկացանք հրավիրել ձեր ուշադրությունը Հայաստանի մտահոգիչ իրավիճակի որոշ պատկերների վրա ու հատկապես արդարադատության իրավիճակի։

Շնորհակալ ենք ձեր ուշդրության համար։ Ընդունեք, տիկնայք եւ պարոնայք, մեր հարգանքի խորին հավաստիքը։

Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտե

Շանթ Ոսկերիչեան»

Տպել
3688 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք