Ռուսական ռուբլին ամրապնդում է դիրքերը ԵԱՏՄ-ում՝ մրցակցելով դոլարի հետ. iReactor

ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսական ռուբլին լուրջ մրցակցություն կստեղծի ամերիկյան դոլարին: Այս մասին գրում է «iReactor»-ը:

Համաձայն ստացված տվյալների, ռուսական ռուբլին դոմինանտ կլինի Եվրասիական տնտեսական միության եւ մի շարք այլ տարածաշրջաններում առեւտրային հարաբերություններում: Նշվում է, որ վերջին վեց տարվա ընթացքում ռուբլիով կատարվող գործարքների մասնաբաժինը ԵԱՏՄ-ում ավելացել է՝  56%-ից հասնելով 75%, իսկ դոլարի մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից հասնելով 19%: Ակնկալվում է, որ 2035 թվականին ռուսական ռուբլին կընդլայնի իր ազդեցությունը ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրներում: 

Ռուս տնտեսագետ Վլադիսլավ Գինկոն վստահ է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առեւտրային հարաբերություններում ռուբլիով վճարումների մասնաբաժնի ավելացումը դրական միտում է: Եվ լրիվ տրամաբանական է, որ ԵԱՏՄ մյուս անդամների ազգային արժույթները ավելի ակտիվ կներգրավվեն համաշխարհային առեւտրի հորձանուտ: Կարեւորը, ըստ փորձագետի, ԱՄՆ դոլարի մասնաբաժնի աստիճանաբար նվազումն է, առավել եւս, որ այդ արժույթը դառնում է շատ ռիսկային ու անկանխատեսելի:  

«Միայն 2017 թվականին ամերիկյան արժույթը զգալի արժեզրկվել է՝ եվրոն աճել է 15%-ով, բրիտանական ֆունտ սթերլինգը՝ 11%-ով: Այս տարվա սկզբից եւս դոլարը զիջում է իր դիրքերը, չնայած այն հանգամանքին, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք երկրի տնտեսության դրական կանխատեսում էր արվում: Սա նշանակում է, որ ԱՄՆ ֆինանսական դժվարություններն ազդում են ներդրողների տրամադրությունների վրա, որոնք ավելի շատ հակում ունեն դոլարից անցնել ոսկու, այլ ակտիվների, քան պահել իրենց կարողություններոը դոլարով»,- կարծիք է հայտնել տնտեսագետը:

Տպել
1263 դիտում

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան