Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա․ Պիպոյան

Այսօր ԱԺ-ում թանկացումների հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Իրազեկ եւ Պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը իր հարցը ուղղեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։

«Զեկուցողների հռետորաբանությունից տպավորություն է, որ մենք քննարկում ենք ոչ թե մեղմելու հնարավորությունները, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ հակառակի հետ գործ ունենք, որովհետև հասարակությունը գնաճը ընկալում է այլ կերպ, քան ներկայացված թվերն են։ Չեմ ուզում անդրադառնալ ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերի եւ հասարակության ընկալումների տարբերությանը։ Բայց շատ տիպիկ օրինակ կարող եմ բերել Արտակ Շաբոյանին քիչ առաջ ուղղված հարցով, գազալցակայաններում մենք տեսնում ենք 50 դրամի կոնտրաստ, այսինքն՝ 20-25 տոկոս գնային անհամապատասխանություն, բայց մենք չենք տեսնում ընդհանուր վճարի մեջ այս 25 տոկոսը, որովհետեւ այլ կերպ մանեւրում են»,- ասաց Պիպոյանը։

«Նմանատիպ չարաշահումներն են, որ բերում են գնաճի ընկալումը պետության կողմից՝ մի ընկալման, հասարակության կողմից՝ այլ։ Նույն հագուստը, սննդամթերքը թվացյալ վճարում ենք էժան, բայց պարզվում է, որ վճարել ենք ավելի թանկ կամ ձեռք ենք բերել ոչ այն ապրանքը, որը ցանկացել ենք գնել։ Հիմա, եթե ավելի շատ պարենին անդրադառնամ եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտին անդրադարձ կատարեմ, ցավով պետք է նշեմ, պարոն Առաքելյան, որ երբ ասում ենք, որ գյուղմթերքն էժան է կամ գյուղմթերքը թանկ է, հենց այստեղ արդեն ունենք խնդիր, որովհետեւ գյուղմթերքը ազատ շուկայական հարաբերությունների կարգավորման տիրույթից, որոշակի իմաստով մենք պետք է կտրած դիտարկենք, որովհետեւ այստեղ մենք կարող ենք դիտարկել՝ ինքնարժեքի չափից չարաշահում ունե՞նք, թե՞ ոչ, որովհետեւ, եթե գյուղացին ստիպված է վաճառում, հետո փոխում է մշակաբույսը։ Ե՞րբ ենք ի վերջո ունենալու գյուղմթերքի գների կարգավորման մեխանիզմ, համապատասխան ագրարային քաղաքական կուրս դնելու այս տեսանկյունից, որպեսզի մենք ստիպված չլինենք էժանով ապրանք վաճառելու»,- հարցրեց Պիպոյանը։

Իգնատի Առաքելյանն ասաց, որ իր կողմից ներկայացված զեկույցի ընկալումը չէր ցանկանա, որ ընկալում լիներ արդարանալու, բայց ուղղակի ուզում են ասել, որ այսօր ճիշտ է գնալ դեպի տեխնոլոգիաների ներդրման, քան ուղղակի գների բարձրացման զսպման, որովհետեւ դա գումարի վատնում է, որն այսօր բերելու է ուղղակի զսպման, իսկ վաղվա թանկացումը ի՞նչ են անելու, այսինքն՝ չեն կարող միշտ գումար բերել բյուջեից եւ գները կայուն պահել։ Կա շուկա, կան շուկայական գներ, եւ պետք է իրենք կարողանան լինել մրցակցային արտադրող, ոչ թե գների թանկացումը զսպող։

«Պետք է թույլ տանք, որ տնտեսությունները զարգանան եւ կարողանան եկամուտ ստանալ։ ԵՄ-ի աջակցության միջոցով նախատեսում ենք ներդնել մթերողների ինստիտուտը, այսինքն՝ աշխարհագրական կետեր ենք ընտրելու՝ սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կենտրոնների, եւ համապատասխան կառույցները՝ դա լինելու է մրցույթային կարգով, դրա համար նախատեսված են լինելու եւ գրանտային, եւ պետական աջակցություն, որը թույլ կտա համապատասխան աշխարհագրական դիրքում մթերողը աշխատի ֆերմերի հետ»,- իր խոսքի վերջնամասում նշեց նախարար Առաքելյանը։

Տպել
8856 դիտում

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան