Ազգերի լիգայի խմբային փուլում ՀՀ ֆուտբոլի հավաքականն Ադրբեջանի դեմ չի խաղա

Շուտով պարզ կդառնա, թե որ հավաքականների դեմ է Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցելու Ազգերի լիգայում: Վաղը՝ հունվարի 24-ին, տեղի կունենա խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է ամենաթույլերի՝ D դիվիզիոնում, որտեղ կան 16 թիմեր: 16 թիմերը բաժանվել են 4 զամբյուղի: ՀՀ-ն 2-րդում է Լատվիայի, Ֆարերյան Կղզիների եւ Լյուքսեմբուրգի հետ:

1-ին զամբյուղում են Ադրբեջանը, Մակեդոնիան, Բելառուսը եւ Վրաստանը, 3-րդում՝ Ղազախստանը, Մոլդովան, Լիխտենշտեյնը եւ Մալթան: 4-րդ զամբյուղում ընդգրկված են Անդորրան, Կոսովոն, Սան Մարինոն եւ Ջիբրալթարը:

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ վիճակահանության արդյունքում նույն խմբում չեն կարող ընդգրկվել Հայաստանն ու Ադրբեջանը: Երկար ճանապարհորդություններից խուսափելու համար որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր խմբում լինի հետեւյալ զույգերից միայն մեկը. Անդորրա կամ Ղազախստան, Ֆարերյան Կղզիներ կամ Ղազախստան, Ջիբրալթար կամ Ղազախստան, Ջիբրալթար կամ Ադրբեջան:

Խմբերի հաղթողները մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգան C դիվիզիոնում: D դիվիզիոնի հաղթողը, բացի C դիվիզիոն տեղափոխվելուց, նաեւ Եվրոպայի 2020 թ. առաջնության ուղեգիր կստանա, եթե մինչեւ այդ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ուղեգիր նվաճած չլինի:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կսկսվեն այս տարվա սեպտեմբերին: Կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը կկայանա 2019 թ. հունիսին:

Տպել
1782 դիտում

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել

Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար